ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
2011 թվականի հուլիս ամսվա համեմատությամբ, երբ ԵՄ–ում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճտավել էին, օօգոստոսին գրանցվել է վաճառքի ծավալների աճ` 7,7%-ով: Այս մեկ ամսվա ընթացքում ԵՄ-ում վաճառվել է 753 հազ. 709 ավտոմեքենա: Ինչպես տեղեկացնում է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան`օգոստոսին միայն Գերմանիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճը կազմել է 18,3%, Մեծ Բրիտանիայում` 7,3%, Իսպանիայում` 5,9%, Ֆրանսիայում` 3,1%, իսկ Իտալիայում` 1,5%: