Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«Հույս ունեմ, որ կքայլեմ». Շուշիի մարտերի մասնակից Նորայր Ավագյան
30/09/2022 16:49
Կիսվել

«Հույս ունեմ, որ կքայլեմ». Շուշիի մարտերի մասնակից Նորայր Ավագյան

Նորայր Ավագյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, հենց առաջին օրերին կամավորագրվեց ու մեկնեց ճակատ։ Վճռորոշ դարձան Շուշիի մարտերը. այնտեղ էլ վիրավորում ստացավ ողնաշարի հատվածում։ Նորայրն այժմ տանը վերականգնողական վարժություններ է կատարում MetaGait սարքով։

«ՔայլՏեք» ընկերության նորարարական մարզասարքն օգնում է վերականգնել շարժունակությունը, ստեղծում է քայլքի իմիտացիա. VR ակնոցով և հատուկ մշակված խաղերով անձը տեղափոխվում է վիրտուալ իրականություն, որտեղ հնարավոր է դահուկ քշել, վազել կամ զբոսնել։

Նորայրին MetaGait-ը հասավ Ակբա բանկի աջակցության շնորհիվ:

«Շատ եմ ուզում քայլել, ապրել երազանքներով ու ապագային ուղղված նպատակներով։ Մարզվելիս մոռանում եմ, որ չեմ քայլում ու MetaGait-ի կարևոր ֆունկցիան դա է. ես ոտքերս տեսնում եմ շարժելուց, տարվում եմ դահուկով ու մեկ-մեկ թվում է, թե ցուրտն էլ եմ զգում։ Ձոր եմ իջնում, դիմացս` քարեր են, աջ ու ձախ եմ անում, շարժունակության համար շատ ընտիր բան է։ Մարզվելիս ավելի առույգ եմ զգում, կարևորը՝ գլխուղեղը չմոռանա, որ ինքը նման ֆունկցիա ունի։ Հույս ունեմ, որ կքայլեմ»,- նշում է Նորայր Ավագյանը:

«Մեզ համար կարևոր էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելիս մենք սովորեցնեինք այն ֆունկցիաները, որ ինքը կորցրել է։ Հիմա, երբ հաշմանդամություն ունեցողն ամեն օր գոնե կես ժամ կանգնի սարքի վրա, իր մոտ մի շարք հիվանդություններ չեն առաջանա։ Ակբա բանկի միջոցով մեր տղաներից մեկին կարողացանք ապահովել նման սարքով։ Կա նաև MetaGait-ի հավելված, որտեղ երևում է, թե ով որքան է քայլել, ինչ ճանապարհ է անցել ու որքան ժամանակում: Բժիշկը կարողանում է հետևել, գրում է ինչ փոփոխություններ կան»,- նշում է «ՔայլՏեք» ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը:

MetaGait-ն օգնում է խուսափել անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդությունից։ MetaGait-ի հիմքում hեռավար ռեաբիլիտացիայի գաղափարն է։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75