ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ
Պաշտոնական հայտարարության համաձայն` Չիանսատանը Բելառուսին արտոնյալ պայմաններով կտրամադրի մեկ մլրդ ԱՄՆ դոլարի վարկ: Միջոցները կուղղվեն Բելառուսի արժութային շուկայի կայունացմանը: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 23-ին Բելառուսի Ազգային բանկը ազգային արժույթը ենթարկել էր դևալվացիայի: Վերջինս ուղղված էր արտաքին անհամամասնությունների ուղղմանը և ներքին արժութային շուկայի կարգավորմանը, սակայն առաջացել էր սպառողական իրարանցում: Արդյունքում, Բելառուսի կառավարությունը «ստիպված» սառեցրել էր մի շարք սպառողական ապրանքների գները` բնակչության մոտ ձևավորված գնաճային սպասումները և խանութներում տիրող իրարանցումը կանգնեցնելու նպատակով: