Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ  «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՖԻԼՄԱՇԱՐԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
19/09/2011 16:56
Կիսվել

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՖԻԼՄԱՇԱՐԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) ֆինանսական աջակցությամբ նկարահանված  «Վերածնունդ»  ֆիլմաշարի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Նկարահանումներն իրականացրեց Գյումրիի “Վան” հեռուստաստուդիան: Ֆիլմաշարը բաղկացած է 12 մասից, որոնցից առաջինը նվիրված է Հայաստանին, իսկ մյուսները` Երևանին և հանրապետության 10 մարզերին:

Ֆիլմաշարի պրեմիերայի կապակցությամբ «Վան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը նշել է. «Վերածնունդ» ֆիլմաշարը Հայաստանի հանրապետությունում և Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու և գնահատելու իրենց հնադարյան հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան և հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան: Ֆիլմաշարը` յուրահատուկ հանրամատչելի տեսաձՖեռնարկ է, որից օգտվելու աննախադեպ հնարավորություն կունենան բոլոր նրանք, ում տասնյակ տարիներ անց, կհետաքրքրի Հայաստան երկրի թե′ հին, և թե′ նորագույն պատմության ընթացքը», –

«Մեր ընկերության համար Անկախության տոնն առանձնահատուկ նշանակություն ունի: Ընկերության պատմությունը սերտորեն կապված է անկախ Հայաստանի պատմության հետ: Ինքնիշխան Հայաստանի ինստիտուտների ներդաշնակ գործունեությունն այսօր ընթանում է տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից մեկի` հեռահաղորդակցան  զարգացմանը զուգահեռ: Իմ կարծիքով, այս ֆիլմը, որն արտացոլում է Հայաստանի պատմական զարգացման վերջին շրջանը, կօգնի աճող սերունդներին էլ ավելի իմաստավորել Անկախության տոնի նշանակությունը», – նշել է ԱրմենՏել ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48