ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը, նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ, Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա՝ համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։
Այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի:
ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին: