ՆԵՐԴՐՈՂՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ
Եվրոպայում առանց գրավադրման կարճաժամկետ վարկավորման համակարգը գրեթե «սառեցված» է: Պաշտոնական հայտարարության համաձայն` եվրոպական բանկերն ի վիճակի չեն առանց գրավադրման կարճաժամկետ ֆինանասական միջոցներ ներգրավել: Վերջինս պայմանավորված է եվրոպական պարտքային «ճգնաժամով», որի արդյունքում եվրոպական բանկերն այլևս նախընտրելի չեն ներդրողների համար:
Նշենք, որ Չինաստանի բանկը դադարեցրել է արժույթային ֆորվարդային և այլ բանկային գործարքներ իրականցնել մի շարք եվրոպական բանկերի հետ, որոնց մեջ են մտնում Societe Generale, Credit Agricole և BNP Paribas, UBS բանկերը: