ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃ
Այսօր` սեպտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարին պարտավորեցրել է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 1100 տոննա ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով, ըստ ՀՀ մարզերի, բաշխել յոթ և ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին, կազմակերպել 400 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը` այն տրամադրելով ՀՀ մարզերին և համապատասխան պայմանագրեր կնքելով մարզպետների հետ։