Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Hard Rock Cafe Yerevan-ը միանում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման արշավին
06/10/2022 11:31
Կիսվել

Hard Rock Cafe Yerevan-ը միանում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման արշավին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) պորտֆելային ընկերություններից մեկը՝ Hard Rock Cafe Yerevan-ը միանում է կրծքագեղձի  քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման միջոցառումներին՝ Hard Rock Café International-ի ամենամյա արշավի շրջանակներում:

Hard Rock Cafe Yerevan-ում (հասցեն` Երևան, Պուշկին 3ա) ամբողջ հոկտեմբեր ամսին կգործեն ճաշացանկի հատուկ առաջարկներ, որից ստացված  հասույթի մի մասը կնվիրաբերվի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին: ԱՆԻՖ-ը ողջունում է իր գործընկերոջ մասնակցությունն այս անհրաժեշտ նախաձեռնությանը և կարևորում իր յուրաքանչյուր ծրագրում սոցիալական պատասխանատվության կոմպոնենտի առկայությունը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի խոսքով. «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամը  առաջին շահույթ չհետապնդող  կազմակերպությունն է եղել Հայաստանում, որը սկսել է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման և կանխարգելման լայնածավալ ծրագրեր դեռևս 90-ականների սկզբից: Մինչ օրս ՀԱԱԿ-ի իրազեկման և կանխարգելման աշխատանքների շնորհիվ փրկվել է 16,069 կին:  «Իրազեկման անհրաժեշտությունը, սակայն, շարունակում է կարևոր մնալ և այս ուղղությամբ ջանքերը կարող են փրկել ավելի շատ կյանքեր։ Ողջունելի է, որ «Հարդ Ռոք Կաֆե Երևան»-ը ստանձնել է այս հարցում մեզ միանալու առաքելությունը»,- նշել է Խաչանուշ Հակոբյանը:

Hard Rock International-ը նշում է 23-րդ ամենամյա PINKTOBER արշավը՝ համագործակցելով աշխարհահռչակ շեֆ-խոհարար և կրծքագեղձի քաղցկեղը վերապրած Դոմինիկ Կրենի հետ: Hard Rock սրճարանները, հյուրանոցները և խաղատները ամբողջ աշխարհում, հոկտեմբեր ամսվա ընթացքում, եզակի գործընկերային հարաբերությունների շրջանակում, աջակցելու են Ամերիկյան քաղցկեղի միությանը և իրենց տեղակայման երկրներում համանման կազմակերպություններին: Մանրամասների համար կարող եք այցելել https://www.hardrock.com/pinktober.aspx կամ  Hard Rock Cafe Yerevan–ի էջեր:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21