
TWITTER-Ը ՍԿՍԵԼ Է «ՎԱՃԱՌԵԼ» ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ
Twitter միկրոբլոգում հատուկ տեղ է հատկացվելու քաղաքական գովազդին, ընդ որում այն «հասանելի» է լինելու նաև ներցանցային որոնման արդյունքներում: Ինչպես հաղորդում են ամերիկյան տեխնոբլոգները` այս գովազդի գինը կորոշվի աճուրդային սկզբունքով:
Twitter-ի հայտարարության համաձայն` քաղաքական գովազդի համար արդեն իսկ «հայտ» են ներկայացրել ԱՄՆ նախագահի հինգ թեկնածուներ, որոնց անունները դեռ չեն հրապարակվում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի աշնանը, սակայն նախընտրական քարոզարշավներն արդեն մեկնարկել են: