Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԻՆՉ 2020Թ.-Ը ՄԵԶ ԿՀԱՋՈՂՎԻ ՍՏԵՂԾԵԼ ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»
27/09/2011 10:59
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԻՆՉ 2020Թ.-Ը ՄԵԶ ԿՀԱՋՈՂՎԻ ՍՏԵՂԾԵԼ ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` սեպտեմբերի 26-ին, մասնակցել է Երևանի պետական համալսարանում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական եռօրյա կոնֆերանսի բացմանը: Կոնֆերանսին մասնակցում են 120 պատվիրակներ Հայաստանից, Լեհաստանից, Սլովակիայից, Կանադայից, Ռուսաստանից, Ղազախստանից: Կոնֆերանսի նպատակն է՝ դիտարկել ոլորտում առկա խնդիրներն ու ներկայացնել դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու ուղղությունները:

 Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեր երկրի տնտեսության ապագան տեսնում է մարդկային ներուժի զարգացման և մրցունակ քաղաքացիական հասարակության կայացման մեջ: Վարչապետի խոսքով՝ անցած 20 տարիների ընթացքում մեր երկրի համար կրթական ոլորտի զարգացումը եղել է ծրագրային առաջնահերթությունների թվում և ոլորտում իրականացվող բարեփոխումների նպատակը կրթական համակարգի բարելավումն ու զարգացումն է: Փոխհամագործակցության միջոցով միջազգային կրթական շրջանակներին ինտեգրվելը համարելով կարևոր հանգամանք՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դա անհրաժեշտ է մրցունակ կրթական համակարգի ստեղծման և զարգացման համար, որն ունակ կլինի հասարակությանը տալ տնտեսական համակարգի պահանջներին համապատասխանող որակյալ կադրեր. «Մենք պետք է գիտակցենք, որ բոլորս միջազգային սոցիալ-մշակութային համակարգի մասն ենք կազմում և կրթական ոլորտում համագործակցությունը հանդիսանում է ժողովրդավարական պետության խաղաղ և կայուն զարգացման կարևոր գործոններից մեկը»:

 Նշելով, որ որակյալ և մատչելի կրթության ապահովման պատասխանատուն կառավարությունն է, Տիգրան Սարգսյանն ասել է, որ ներկայում գործադիրը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետական և մասնավոր կրթական հաստատություններին հավասար հնարավորություններ տրամադրելու համար: Նրա խոսքով՝ կրթական համակարգի զարգացումը պետք է լինի ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում: «Վստահ ենք, որ մինչ 2020 թվականը մեզ կհաջողվի ստեղծել որակյալ և մրցունակ կրթական համակարգ՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան: Սրա հետ մեկտեղ, մենք հույս ունենք դառնալ եվրոպական կրթական համակարգի արժանի գործընկերը: Վստահ եմ, որ այս կոնֆերանսը թույլ կտա նորովի դիտարկել կրթական ոլորտի խնդիրները, պահանջներն ու զարգացման հնարավորությունները», – ասել է վարչապետը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04