Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.40-0.34 WTI - 82.55-0.76
COMEX:  GOLD - 2340.40+0.04 SILVER - 27.23-0.04
COMEX:  PLATINUM - 958.40+3.24
LME:  ALUMINIUM - 2590.00+0.80 COPPER - 10135.50+1.71
LME:  NICKEL - 19148.00+0.25 TIN - 32566.00+0.48
LME:  LEAD - 2230.50+1.04 ZINC - 2943.50+3.50
FOREX:  USD/JPY - 156.83-0.88 EUR/GBP - 1.0701-0.21
FOREX:  EUR/USD - 1.0701-0.21 GBP/USD - 1.2541+0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.00
STOCKS US: DOW JONES - 38386.09+0.38 NASDAQ - 15983.08+0.35
STOCKS US: S&P 500 - 5116.17+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8147.03+0.09 CAC40 - 8065.15-0.29
STOCKS EUR:  DAX - 18118.32-0.24
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
Բանկերը աջակցում են պատանի երաժիշտ-կատարողներին
11/10/2022 11:43
Կիսվել

Բանկերը աջակցում են պատանի երաժիշտ-կատարողներին

Հայաստանի բանկերի միության և առևտրային բանկերի աջակցությամբ շուրջ 30 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ կշարունակեն իրենց մասնագիտական կրթությունը՝ հնարավորություն ունենալով մասնակցել նաև միջազգային տարբեր վարպետաց դասերին ու երաժշտական փառատոններին՝ դրանով իսկ նպաստելով դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և հայ մշակույթի ներուժի համախմբմանը։

Ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է առևտրային բանկերի՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, և «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամ միջև հաստատված համագործակցության շրջանակում։ Ուղիղ համագործակցություն ու աջակցություն է տրամադրվել նաև առանձին բանկերի կողմից։

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի գնահատմամբ՝ տաղանդավոր երեխաների բացահայտումն ու նրանց ցուցաբերված աջակցությունը պատասխանատու առաքելություն է, որը ստանձնել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը:

«Տաղանդավոր մարդիկ միշտ աջակցության կարիք ունեն իրենց ճանապարհի մեկնարկին: Այս տեսանկյունից կարևորելով հիմնադրամի առաքելությունը և նպատակ ունենալով աջակցել պատանի երաժիշտներին իրենց կրթության հարցում՝ որոշում կայացվեց հիմնադրամի հետ համագործակցության հաստատման և աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Միանալով և մասնակիցը դառնալով այս առաքելությանը և հավատալով նոր սերնդի տաղանդի ներուժին՝ մենք վստահ ենք, որ մեր տաղանդաշատ ու շնորհալի երաժիշտները շարունակելով գրանցել նոր ձեռքբերումներն ու հաղթանակները՝ տարիներ անց ևս բարձր են պահելու մեր երկրի անունը միջազգային հարթակներում»,-ընդգծել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

Շնորհակալություն հայտնելով վստահության և համագործակցության պատրաստակամության համար՝ հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը հույս հայտնեց, որ ՀԲՄ-ի և բանկերի օրինակը վարակիչ կդառնա նաև այլ կազմակերպությունների համար:

«Արդեն 3 տարի գործող մեր հիմնադրամի կարևորագույն նպատակ է աջակցել հայկական մշակույթին, մասնավորապես՝ դասական ակադեմիական երաժշտարվեստին։  Այս նպատակին է ծառայում մեր գլխավոր ծրագիրը՝ «Տալենտում»-ը, որի առաքելությունն է բացահայտել, զարգացնել, կրթել և աջակցել տաղանդաշատ երաժիշտներին, ովքեր արդեն տարիներ անց կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։ Այս տեսանկյունից կարևորում ենք բանկերի հետ մեր համագործակցությունը, որոնք օգնում են մեզ մեր սաների համար կերտել երաժշտության կայուն ապագան»,-նշում է հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։

Հաստատված երկկողմ համագործակցության շրջանակում առաջիկայում կյանքի կկոչվեն նոր համատեղ ծրագրեր։

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89