Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՎ ԽՈՐԱՆՈՒՄ Է»
28/09/2011 14:56
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՎ ԽՈՐԱՆՈՒՄ Է»

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին պաշտոնական այցով ժամանել էր Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի Մամուլի ծառայությունից` դիմավորման պաշտոնական արարողությունից հետո այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ: 

Խորհրդարանականներին ուղղված իր խոսքում Նախագահ Սարգսյանն ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում, գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը բոլոր ոլորտներում ամրապնդվում և խորանում է: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ֆրանսիա իր պաշտոնական այցի շրջանակներում, այնուհետ՝ Նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարելիք առաջիկա պետական այցի ընթացքում նախատեսված հանդիպումներն ու բանակցությունները նոր հանգրվանային կետ կդառնան Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին:

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել նրանց՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած և մինչ այժմ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին՝ ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, նրանց ցավը հասկանալու և իրենց երկրում ապրելու, արարելու հնարավորություն ստեղծելու համար: Հանրապետության ղեկավարը հայ-ֆրանսիական սերտ հարաբերություններին մաղթել է հարատևություն:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85