ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 28/09/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 28-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.37 դրամով և կազմել 370.38 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.98 դրամով և կազմել 504.12 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 11.63 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.49 դրամով և կազմել 578.90 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 707.38 դրամով և կազմել 19755.36 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 63.26 դրամով և կազմել 398.92 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 42.49 դրամով և կազմել 18671.73 դրամ մեկ գրամի դիմաց: