Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
29/09/2011 10:31
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ փաստել և ողջունելի են համարել Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների աճը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական մակարդակով շարունակել աջակցել և խրախուսել ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: Կարևորվել է հատկապես էներգետիկ համակարգում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային նոր կայանի կառուցման աշխատանքներում մեծ փորձ ունեցող ֆրանսիական ընկերությունների ներգրավումը: Վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը նշել է, որ այդ նպատակով իր երկրի համապատասխան պաշտոնյաներից և ոլորտի մասնագետներից կազմված խումբ կգործուղվի Հայաստան՝ տեղում քննարկելու համագործակցության հեռանկարը: Անդրադարձ է եղել ճանապարհաշինության բնագավառում, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներում Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմանն ու ֆրանսիական ընկերությունների ներգրավմանը: Ըստ վարչապետ Ֆիյոնի, համապատասխան մասնագիտական խմբեր կգործուղվեն Հայաստան նաև ճանապարհաշինության ու Հայաստանի երկաթգծերի ռազմավարական ուղղությունների զարգացմանը միտված ծրագրերի իրագործման հարցերը տեղում առավել հանգամանորեն քննարկելու նպատակով: 

Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է Ֆրանսիայի օժանդակությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին, մասնավորապես՝ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Զրուցակիցները նշել են, որ այդ հարցերը հանգամանորեն քննարկելու առիթ կունենան նաև օրերս Վարշավայում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում:

Բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հարցերից բացի, Հայաստանի նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը քննարկել են կրթության, մշակույթի ոլորտներում ևս փոխգործակցության խորացման հնարավորությունները:

Վարչապետ Ֆիյոնը հույս է հայտնել, որ Նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա պետական այցը Հայաստան կնշանավորվի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, համագործակցության նոր ծրագրերով:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72