
IPHONE 5-Ը ՎԱՃԱՌՔԻ ՄԵՋ ԿՀԱՅՏՆՎԻ ՍՐԴԵՆ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ
Պաշտոնական հայտարարության համաձայն` iPhone 5-ը վաճառքում կհայտնվի արդեն մեկ շաբաթից: Վերջինս կլինի առաջին արտադրանքը, որը կներկայացվի հանրությանն` առանց Apple ընկերության հիմնադիր Ստիվ Ջոբսի: Վերջինս լքել էր ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը` առողջական խնդիրների պատճառով:
Հիշեցնենք, որ 2011թվականի հուլիսի վերջին Apple ընկերության աշխատակիցը Մեքսիկայում հանգստի ժամանակ կորցրել էր iPhone 5-ի նախատիպային տարբերակը, որը նրա մոտ էր գտնվում փորձարկման համար: