Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
ՔԱՂԱՔԱՊԵՏ. «ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ»
29/09/2011 14:22
Կիսվել

ՔԱՂԱՔԱՊԵՏ. «ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ»

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է «Տաշիր գրուպ» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող «Աշան գրուպ» հիպերմարկետների ցանցի, միջազգային ճանաչում ունեցող «Ալ Հոկայր» կորպորացիայի, մանրածախ առևտրի ոլորտում առաջատար «Ինդիտեքս» իսպանական ընկերության  ներկայացուցիչներին։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հանդիպումների ժամանակ քննարկվել են մայրաքաղաքում բիզնես միջավայրին և միջազգային չափորոշիչներին համապատասխան մանրածախ առևտրային գործունեությանն առնչվող  հարցեր։ 

Ներկայացնելով Երևանում իրականացվող բիզնես ծրագրերի և ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված քաղաքային իշխանությունների ջանքերը` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է ներդրողների համար արդար ու թափանցիկ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ։ «Երևանն այսօր ոչ միայն ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաք է ու Հայաստանի մայրաքաղաքը, այլև, նկատի առնելով զբոսաշրջային ոլորտում առաջընթացն ու զարգացումները, բավական գրավիչ միջավայր է ապահովում առևտրային բիզնեսի համար»,- նշել է քաղաքապետը` ավելացնելով, որ քաղաքապետարանը, «Տաշիր գրուպի» հետ համատեղ, լայնամասշտաբ ծրագրեր է իրականացնում և, մասնավորապես, առևտրի և սպասարկման ոլորտում մեծ հնարավորություններ կան համատեղ գործունեություն ծավալելու համար: «Երևանն իրական հնարավորություն ունի ամենամոտ ապագայում խոշոր առևտրային կենտրոն դառնալ տարածաշրջանում։ Դրան նպաստող բոլոր նախադրյալները կան»,- համոզմունք է հայտնել քաղաքապետը։

«Աշան գրուպ» հիպերմարկետների ցանցի ֆրենչայզինգի միջազգային տնօրեն Ժան Պոլ Ֆիլյան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է  «Աշան գրուպ»-ի գործունեության ուղղությունները և նշել, որ Երևանը գործակցային լուրջ հետաքրքրություն է ներկայացնում, և ընկերությունը պատրաստ է այստեղ ներդրումային խոշոր ծրագիր իրականացնել։

Առևտրի բնագավառում միջազգային ճանաչում ունեցող «Ալ Հոկայր» ընկերության ներկայացուցիչները, հայտնելով  իրենց տպավորությունները  Երևանի ինքնատիպ ճարտարապետության և քաղաքային մշակույթի վերաբերյալ, նշել են, որ հետաքրքրված են նաև Երևանի գործարար և առևտրային միջավայրով և ներկայում «Տաշիր գրուպ»-ի հետ համատեղ համալիր բիզնես ծրագիր են քննարկում մայրաքաղաքում, մասնավորապես «Դալմա գարդեն մոլ» առևտրային կենտրոնում իրականացնելու նպատակով։ 

«Ալ Հոկայր»-ի գլխավոր գործադիր տնօրեն Սիմոն Մարշալն ընդգծել է, որ, երևանյան շուկային առաջարկելով հանրաճանաչ միջազգային բրենդներ և մատչելի գնային քաղաքականություն, ընկերությունը հեռանկարներ է տեսնում՝ նաև իր նպաստն ունենալով մայրաքաղաքում առևտրի ոլորտի և ենթակառուցվածքների զարգացման գործում։ 

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14