
NOKIA-Ն ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 3500 ԱՇԽԱՏԱՏԵՂ
Ֆիննական Nokia ընկերությունը, որը զբաղվում է բջջային հեռախոսների և նմանատիպ այլ սարքավորումների արտադրությամբ, մինչև 2012 թվականի վերջը մտադիր է կրճատել ևս 3500 աշխատատեղ:Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը փակել էր Ռումինիայում գտնվող գործարանը, որտեղ աշխատում էր մոտ 2200 մարդ:
Ըստ վերլուծաբանների` մասսայական կրճատումները պայմանավորված են ընկերության «վատ» ֆինանսական ցուցանիշներով: 2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքերով Nokia ընկերությունը գրանցել է 368 մլրդ եվրոյի զուտ վնաս: