ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 30/09/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.70 դրամով և կազմել 372.05 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.99 դրամով և կազմել 503.72 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 11.60 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1.55 դրամով և կազմել 580.47 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 321.87 դրամով և կազմել 19294.20 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 9.47 դրամով և կազմել 361.12 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 275.98 դրամով և կազմել 18301.38 դրամ մեկ գրամի դիմաց: