Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2022թ. հունվար-սեպտեմբերին խոշոր հարկատու առևտրային բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 13.57%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է
17/10/2022 13:53
Կիսվել

2022թ. հունվար-սեպտեմբերին խոշոր հարկատու առևտրային բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 13.57%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 17 առևտրային բանկից 16-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2022թ. հունվար–սեպտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 8.53%-ով կամ 0.61 մլրդ դրամով՝ կազմելով 6.52 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 20-րդ հորիզոնականում է։

Ակբա բանկը երկրորդն է՝ 5.73 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 30.87%-ով կամ 1.35 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 26-րդ հորիզոնականում է։

Երրորդն Արդշինբանկն է՝ 5.05 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 81.10%-ով կամ 2.26 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 32-րդն է։

Ինեկոբանկը չորրորդն է՝ 4.22 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.02%-ով կամ 42.72 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 39-րդն է։

Հայբիզնեսբանկը 5-րդն է՝ 3.82 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 8.55%-ով կամ 300.87 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 48-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Կոնվերս բանկն է՝ վճարած 3.06 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 66.49%-ով կամ 1.22 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականում է:

ՎՏԲ–Հայաստան բանկն յոթերորդն է՝ 2.81 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7.44%-ով կամ 194.87 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 68-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը ութերորդն է՝ վճարված 2.76 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 12.83%-ով կամ 314.07 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 72-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Հայէկոնոմբանկը՝ 2.54 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 19.44%-ով կամ 612.85 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 79-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 10-րդն է՝ վճարած 1.99 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1.96%-ով կամ 39.84 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 100-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը 11-րդն է՝ 1.93 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 19.20%-ով կամ 311.67 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 102-րդն է։

12-րդ հորիզոնականում Յունիբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 1.83 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 11.83%-ով կամ 193.33 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 106-րդ հորիզոնականում է։

Էյչ–Էս–Բի–Սի բանկ Հայաստանը 13-րդն է՝ վճարած 1.65 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 9.38%-ով կամ 141.56 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 111-րդ է։

Էվոկաբանկը 14-րդն է՝ 1.21 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 88.68%-ով կամ 569.84 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 151-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 15-րդն է՝ վճարած 715.70 մլն դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 28.74%-ով կամ 159.77 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 261-րդն է։

Բիբլոս բանկը 16-րդն է՝ 620.76 մլն դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 10.50%-ով կամ 72.81 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 295-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2022թ. հունվար–սեպտեմբերին բանկի կողմից վճարվել է 1.35 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.86 մլն դրամով կամ 5.78%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2022թ․ հունվար–սեպտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 46.47 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 13.57%-ով կամ 5.55 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 4.29%-ը։ 2021թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 4.98% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 17/10/22 դրությամբ՝ 403.94 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 115.05 մլն դոլար։

2022թ. հունվար-սեպտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ 2.26 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Էվոկաբանկը՝ +88.68%։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2