Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ
03/10/2011 11:30
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Այս տարվա հոկտեմբերին Յունիբանկը տոնում է իր 10-ամյա հոբելյանը:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից` բանկի հոբելյանին նվիրված տոնական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին:

Նշենք, որ Յունիբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ բանկային համակարգի կայացման և սուր մրցակցության պայմաններում: 30.06.11թ. դրությամբ Յունիբանկի ակտիվները գերազանցել են 112,9 մլրդ դրամը, վարկային պորտֆելը` 74,8 մլրդ դրամը: Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմում է 80,3 մլրդ դրամ, ինչը ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշն է: 2011թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով, Յունիբանկի շահույթն ավելացել է ավելի քան հինգ անգամ և կազմել 1 մլրդ դրամ: Բանկը  պետական բյուջե է փոխանցել 872 մլն դրամի հարկեր և այդ ցուցանիշով ընդգրկվել Հայաստանի 50 խոշոր հարկատուների ցուցակում:

Յունիբանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Դրա հետ մեկտեղ, Յունիբանկը ձգտում է ներդնել հայաստանյան շուկայի համար նորույթ հանդիսացող բանկային գործի ամենաառաջադեմ  մոդելները: Ապագայի համար Յունիբանկը մշակել է ամբիցիոզ ծրագիր, ըստ որի բանկը պետք է դառնա մանրածախ շուկայի առաջատարը:

Ինչպես նշվում է բանկի կողմից տարածած մամլո հաղորդագրության մեջ` այս տարվա հունվար-հուլիսին  Յունիբանկի` դրամական փոխանցումների UNISTREAM համակարգի հայաստանյան շրջանառությունը գերազանցել է 349 մլն դոլարը` աճելով 27%-ով: Փոխանցումների քանակը հասել է 436,6 հազարի: Ակնկալվում է, որ 2011թ.-ին համակարգի շրջանառությունը կգերազանցի 670 մլն դոլարը:

«2010թ.-ը նշանակալի էր բանկի զարգացման համար: Յունիբանկը գործունեության գերակա ուղղություն հայտարարեց մանրածախ բիզնեսը, մասնավորապես, սպառողական և քարտային վարկավորումը: Բանկի ձեռքբերումները և մանրածախ շուկայում հաստատուն դիրքերը դրական է գնահատել նաև Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը: Վերլուծաբանների կարծիքով, Յունիբանկի առաջատար դիրքերը ժամկետային ավանդների և դրամական փոխանցումների ոլորտում բանկի համար լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում մանրածախ բիզնեսում խաչաձև վաճառքների ավելացման համար», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ 30.06.11թ. դրությամբ  Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 23.6 մլրդ դրամը, ինչը բանկի ընդհանուր վարկերի 31,6% –ն է: Բանկի սպառողական վարկերի քանակը, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, աճել է ավելի քան 7 անգամ:

Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի  հնգյակում  է: Բանկի քարտերի քանակը կազմում է  73 հազար, օվերդրաֆտների պորտֆելը` ավելի քան 11 մլրդ դրամ: Ընթացիկ տարին նախատեսվում է  ավարտել 110 հազար քարտ ցուցանիշով:   Յունիբանկի սեփական ցանցը ներառում է  79 բանկոմատ և 640 POS- տերմինալ:  Այս տարվա նոյեմբերի սկզբին Յունիբանկը նախատեսում է սկսել Visa չիպային քարտերի թողարկումը սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով, որի ստեղծմանն  ուղղված  ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն դոլար:

Միևնույն ժամանակ, բիզնես–վարկերի քանակը 2011թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելացել է գրեթե 1.5 անգամ:

Յունիբանկը` որպես կորպորատիվ քաղաքացի, իր գործունեությունն իրականացնում է սոցիալական պատասխանատվության սկզբունքներին համաձայն, այն է` ժամկետին և պատշաճ կերպով պետբյուջե վճարումների ապահովում, նոր աշխատատեղերի ստեղծում, պետական և հանրային ծրագրերում ակտիվ մասնակցություն:

Հոբելյանն ընդհանուր տոն է և բանկի, և հաճախորդների համար: Այդ իսկ պատճառով, բանկը չի սահմանափակվում  ավանդական հանդիսությամբ և, որպես նվեր իր հաճախորդներին, ս.թ. հոկտեմբերի 4-ին Երևանում  կազմակերպում է անզուգական երգչուհի Քրիստինա Օրբակայտեի մենահամերգը:

Այսօր Յունիբանկը հանրապետական նշանակության ճանաչված բանկ է լայն մասնաճյուղային ցանցով` 37 սպասարկման կետ: 

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21