Վ.ՊՈՒՏԻՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻՆ
Ընթացիկ տարում Մաքսային միության անդամ երկրների միջև համախառն ապրանքաշրջանառությունը կգերազանցի 100 մլրդ ԱՄՆ դոլարը: Այսպիսին է Ռուսաստանի պաշտոնական աղբյուրների կանխատեսումը: Նշենք, որ նախորդ տարվա արդյունքներով ցուցանիշը կազմել Էր 88 մլրդ ԱՄՆ դոլար:
«Մաքսային միությունը պետք է աստիճանաբար ընդլայնվի և վերածվի Եվրասիական միության, որը կապող օղակ կդառնա Եվրոպայի և Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև»,-նման կարծիք է արտահայտել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Նշեք, որ Մաքսային միությունը հիմնադրվել է 2010 թվականին: Ներկայումս այս միության անդամ են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: