Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎԱՐՉԱՊԵՏ –  «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ` ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
04/10/2011 15:46
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ – «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ` ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Նաբիհ Բերրիի Հայաստան կատարած այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ տարբեր ուղղություններով: 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները, մասնավորապես ապրանքաշրջանառության ծավալները, չեն համապատասխանում հայ-լիբանանյան բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մակարդակին:«Անհրաժեշտ է առաջընթաց ապահովել նաև հայ-լիբանանյան հարաբերությունների տնտեսական ոլորտում: Հայաստանի ֆինանսական դաշտում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ լիբանանյան ներդրումների համար: Ցավում ենք, որ Լիբանանի վարչապետի նախորդ ծրագրված այցելությունը Հայաստան չկայացավ, ուստի վերահաստատում ենք նրա՝ մեր երկիր այցելության հրավերը», – նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ այցի շրջանակում կկազմակերպվի բիզնես ֆորում, որին կմասնակցեն երկկողմ գործարարներ, որն էլ կնպաստի հայ-լիբանանյան համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Կողմերը տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ են համարել թեթև արդյունաբերության, դեղագործության, ոսկեգործության, զբոսաշրջության բնագավառները և կարևորել պետական ու մասնավոր հատվածի համապատասխան կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Երկուստեք կարևորվել է նաև հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման ու ընդլայնման տեսակետից: Զրուցակիցները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերսկսվեն միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Իր հերթին, Նաբիհ Բերրին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կայցելեն Լիբանանի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը: Լիբանանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ տեղի հայ համայնքը մեծ ներդրում ունի իր երկրի զարգացման գործում և հանդիսանում է հուսալի ու ամուր կամուրջ՝ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6