ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 05/10/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 5-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 375.29 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 5,45 դրամով և կազմել 500.15 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.44 դրամով և կազմել 580.31 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 204.76 դրամով և կազմել 19763.87 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 5.30 դրամով և կազմել 369.22 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 235.52 դրամով և կազմել 17869.53 դրամ մեկ գրամի դիմաց: