ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 06/10/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.40 դրամով և կազմել 374.89 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.27 դրամով և կազմել 501.42 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 11.57 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 580.52 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 274.18 դրամով և կազմել 19489.69 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 23.42 դրամով և կազմել 345.80 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 465.01 դրամով և կազմել 17404.52 դրամ մեկ գրամի դիմաց: