Տնտեսական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ «ԴԻՋԻԹԵՔ» ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
07/10/2011 15:56
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ «ԴԻՋԻԹԵՔ» ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այսօր` հոկտեմբերի 7-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» (DigiTec) եռօրյա ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Վերջինիս մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Տիգան Սարգսյանը:

Կառավարության անունից ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ վարչապետն ուրախություն է հայտնել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների թվի աճի կապակցությամբ: «Այս տարի ցուցահանդեսին մասնակից ընկերությունների թվի 70 տոկոսով աճի փաստը վկայում է այն մասին, որ Դիջիթեքն իր ուրույն տեղն է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, որպես մի հարթակ, որը հնարավորւթյուն է տալիս ընկերություններին ներկայացնել իրենց նոր ծառայություններն ու արտադրանքները, միևնույն ժամանակ պատկերացում կազմել, թե այս ոլորտն ինչպիսի տեմպերով և ուղղություններով է մեր երկրում զարգանում: 2005 թ. Հայաստանի կառավարությունը ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը հռչակեց որպես գերակա ուղղություն: Այսօր արձանագրում ենք, որ կառավարության և ՏՏ ոլորտի համագործակցության շնորհիվ ստեղծվել են լուրջ նախադրյալներ, որպեսզի այս բնագավառը հանդիսանա մեր տնտեսության զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը», – նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ներկայում ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում գործում են մի քանի հարյուր ձեռնարկություններ, որոնց ընդհանուր աշխատողների քանակը կազմում է 10 հազար մարդ: Կառավարության ղեկավարը նշել է, որ ցուցահանդեսի ընթացքում մեր երկիրը հնարավորություն կունենա ներկայացնել հանրությանը այն նոր նախագծերը, որոնք խթանելու են ոլորտի զարգացումը և որոնք Հայաստանը ՏՏ ոլորտում դարձնելու են համաշախարհային քարտեզի վրա տեսանելի լուրջ կենտրոն, որը ծառայություններ է մատուցելու աշխարհի տարբեր պետություններին:Այսօր ՏՏ ոլորտի տարեկան ընդհանուր արտադրանքի ծավալը կազմում է 200 մլն դոլար և կառավարության ղեկավարի խոսքով՝ տարեց-տարի այդ ծավալներն ունենալու են առաջանցիկ աճի տեմպեր:

Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում են 115 ընկերություններ: Նախորդ տարվա համեմատ մասնակիցների թիվն աճել է 70 տոկոսով: «Դիջիթեքի» նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն ու ներդրումների ներգրավումն է: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս տեսնելու հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտի իրական պատկերը, ծանոթանալու, ուսումնասիրելու և ընկալելու նրա ձեռքբերումներն ու մարտահրավերները: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:

Ցուցահանդեսին կից կանցկացվի նաև ՏՏ աշխատանքի տոնավաճառ: 30-40 ընկերություններ կներկայացնեն իրենց ընկերության թափուր աշխատատեղերը և կրթական ծրագրերը: Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուին, գտնել աշխատանք կամ ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67