ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 10/10/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 0.84 դրամով և կազմել 375.94 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.35 դրամով և կազմել 509.96 դրամ մեկ եվրոյի դիմաց:Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 11.67 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 6.19 դրամով և կազմել 588.16 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 249.63 դրամով և կազմել 19967.31 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 3.03 դրամով և կազմել 386.53 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 451.32 դրամով և կազմել 18480.64 դրամ մեկ գրամի դիմաց: