Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԵՊՀ-ի կենսաբանները սուրճի թափոնից օրգանական պարարտանյութ են ստացել
26/10/2022 16:02
Կիսվել

ԵՊՀ-ի կենսաբանները սուրճի թափոնից օրգանական պարարտանյութ են ստացել

Երևանի պետական համալսարանի կենսաբանները 5 հոգանոց թիմով ստեղծել են «Մայքոֆի» ստարտափն ու սկսել զբաղվել օրգանական տարբեր թափոնների վերամշակմամբ։ Երիտասարդ կենսաբաններն օգտագործելով սուրճի թափոնները՝ ստացել են մշակաբույսերի աճը խթանող օրգանական պարարտանյութ:

Կենսաբանների «Մայքոֆի» ստարտափի  խնդիրներից մեկը թափոնների վերամշակումից արժեքավոր նյութերի ստացումն է: Այս գաղափարով էլ ստարտափը մասնակցել է գյուղատնտեսական ստարտափերի AgriTech մրցույթին ու զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Ստեղծվել են նոր կապեր. ստարտափը  դարձել է Ակբա  Ֆեդերացիայի «Նորարարական գյուղատնտեսության աջակցման» ծրագրի շահառու և մասնակցել «Իմփաքթ Հաբ Երևանի» հետ անցկացվող մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագրին։

«Ակբա Ֆեդերացիան մեզ հնարավորություն տվեց մեկ տարով ունենալ «Իմփաքթ Հաբ Երևանի» անդամակցություն և օգտվել այն բոլոր դասախոսություններից ու հնարավորություններից, որոնք տալիս է  «Իմփաքթ Հաբ Երևանը»: Նաև անհատական դասախոսություններ են կազմակերպվում Ակբա շահառուների համար: Մասնակցում ենք տարբեր աշխատաժողովների և դասընթացների՝ մարքեթինգի, ֆինանսների, բիզնեսի առաջխաղացման, գաղափարի կայունացման և մի շարք այլ թեմաներով, որոնք հնարավորություն են տալիս ձևավորել ու ամբողջականացնել մեր գաղափարը: Մեր նպատակն է ստանալ էկոլոգիապես մաքուր, կենսաքայքայվող օրգանական պարարտանյութ, որը, ի տարբերություն քիմիական պարարտանյութերի, վնաս չի հասցնի հողային կամ ջրային միջավայրերին: Ցանկանում ենք մեր դրական ներդրումն ունենալ գյուղատնտեսության մեջ»,- նշում է գիտական խմբի անդամ Լիանա Վանյանը:

«Այս տարվա ընթացքում փորձարկում ենք արել գյուղատնտեսության մեջ, դաշտավայրում, ջերմոցներում, մշակաբույսերի վրա և ցայտուն երևում էր պարարտանյութով և առանց պարարտանյութ փորձարկումների տարբերությունը։ Մեր նորույթն այն է, որ մեր փորձերում կիրառել ենք այնպիսի մանրէներ, որոնք անջատվել են Հայաստանի ու Արցախի տարածքից: Էնդեմիկ մանրէներ են, այնպիսի շտամեր, որոնք նորույթ են ամբողջ աշխարհում», – նշում է գիտական խմբի անդամ Սաթենիկ Միրզոյանը:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69