Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ԹԱՐՄԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
10/10/2011 18:37
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ԹԱՐՄԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսագրոմաշ» ասոցիացիայի պատվիրակությանը` ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Բաբկինի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ եմ, որ այսպիսի ներկայացուցչական պատվիրակություն է ժամանել Հայաստան, ինչն ընդգծում է մեր համագործակցության ռազմավարական նշանակությունը: Վստահ եմ, որ ձեր այցը հնարավորություն կտա հստակեցնել` ինչպիսի և ինչ ծավալի գյուղատնտեսական տեխնիկա ենք ձեռք բերելու Ռուսաստանից: Մենք ունենք հին տեխնիկա, որը թարմացման կարիք ունի, և ես ուրախ եմ, որ այսօր կկարողանանք քննարկել գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կոնստանտին Բաբկինը ներկայացրել է «Ռոսագրոմաշ» ասոցիացիայի գործունեությունը, մասնավորապես, նշելով, որ շուրջ 90 գործարան զբաղվում է գյուղտեխնիկայի արտադրությամբ, և արտադրանքն արտահանվում է 40 երկիր: Նա տեղեկացրել է, որ ասոցիացիայի գործունեությունն ուղղված է արտահանման խթանմանը և ընդգծել, որ իրենք շահագրգռված են մեր երկրի հետ համագործակցությունն ակտիվացնելու հարցում: 

Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանի կողմից «Ռոսագրոմաշ» ասոցիացիան կազմող ընկերությունների արտադրած գյուղտեխնիկայի ձեռքբերման մանրամասներ: Մասնավորապես, կողմերը քննարկել են լիզինգային տարբերակով տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ գյուղատնտեսությունը ՀՀ կառավարության գերակայություններից է, և այդ նպատակով մշակվել է ոլորտի զարգացման հայեցակարգ: Այդ համատեքստում վարչապետը ներկայացրել է միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը: Լիզինգային տարբերակով տեխնիկայի ձեռքբերման առումով գործադիրի ղեկավարը հեռանկարային է համարել շրջանակային համաձայնագրի ստորագրումը` որպես ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի նորացմանն ուղղված առաջին քայլ: Մտքերի փոխանակության ընթացքում կարևորվել է ՀՀ գյուղտեխնիկայի թարմացման ծրագրի մշակումը և այդ գործում «Ռոսագրոմաշ» ասոցիացիայի ներգրավումը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ կտա` հարցի վերաբերյալ համատեղ քննարկումներ կազմակերպելու համար:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել մեր երկրում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման ձեռնարկությունների ստեղծման, գյուղատնտեսական կոոպերատիվներին տեխնիկայի տրամադրման և սպասարկման կենտրոնների (մեքենա-տեխնիկական կայանների) կազմակերպման հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև տոհմային ցեղատեսակների արտահանման և ներմուծման հեռանկարների շուրջ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91