Ամերիաբանկի թվային լուծումները դրական ազդեցություն են ունեցել բանկում մանրածախ բիզնես հաճախորդների ցուցանիշների վրա
Ամերիաբանկի թվային տրանսֆորմացիայի շրջանակում իրականացված քայլերը հաճախորդների համար ավելի հասանելի ու մատչելի են դարձրել բանկի ծառայություններից օգտվելը: Բացի այդ խնայում են ժամանակ. հաճախորդը բանկ այցելելու փոխարեն իր գործարքներն իրականացնում է ցանկացած ժամին, ցանկացած վայրից:
Բանկի թվային տրանսֆորմացիան դրական ազդեցություն է ունեցել նաև բանկում մանրածախ բիզնեսի հաճախորդների ցուցանիշների վրա:
Հարկ է նշել, որ 2018-ից գործում է «Ամերիա Բիզնես» հարթակը, որը ներառում է Սքորինգի և Մեքենայական ուսուցման վրա հիմնված օնլայն վարկավորման, SME Tablet, հաշիվ բացելու, անվճար Օնլայն/Մոբայլ բանկինգ ու բիզնես քարտ ստանալու և մի շարք այլ ծառայություններ: Հարթակն այսուհետ իր հաճախորդներին է առաջարկում ԱՁ-ի օնլայն գրանցում, իսկ ՍՊԸ-ի գրանցման հնարավորությունը հասանելի կլինի շուտով:
Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նկատում է՝ ընթացիկ տարին բավականին ակտիվ է բիզնեսի տեսանկյունից:
«Այս պահին Ամերիաբանկի մանրածախ բիզնես հաճախորդների բազան արդեն գերազանցում է 370 հազարը: Մանրածախ ավանդներն աճել են մոտ 10 տոկոսով, իսկ վարկային պորտֆելը՝ մոտ 20 տոկոս: Տպավորիչ արդյունքներ կան հատկապես քարտային գործարքների գծով և քանակով, և արժեքային արտահայտությամբ: Տարեսկզբից մոտ 70 տոկոս աճ ունենք: Դրանով խթանվել են նաև անկանխիկ գործարքները»:
Արման Բարսեղյանը նշում է նաև, որ ինտերնետ բանկ գործարքների թիվն էլ է աճել: Արդեն չորրորդ տարին անընդմեջ բանկն այս ուղղությամբ գրանցում է գործարքային ցուցանիշի կրկնապատկում՝ նախորդ տարվա համեմատ:
Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրենի խոսքով՝ բանկային գործարքների կատարման միայն 4 տոկոսն է մնացել բանկում, մնացածն արդեն արդյունավետ գործում են թվային տիրույթում: Ավելացել են նաև թվային վաճառքները:
«Ամերիա Բիզնես» հարթակը ևս թվային տրանսֆորմացիայի կարևոր բաղադրիչներից է: Այս համակարգի ներդրումը դրական ազդեցություն է ունեցել բանկում մարածախ բիզնես հաճախորդների ցուցանիշների վրա:
Հաճախորդների քանակը վերջին 3 տարում կրկնապատկվել է, իսկ տարեսկզբից աճել մոտ 55 տոկոսով: Նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է վարկային պորտֆելը, իսկ տարեսկզբից աճել մոտ 28 տոկոսով: Օնլայն/Մոբայլ համակարգի օգտագերերի քանակը վերջին 3 տարում աճել է 3,5 անգամ, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում՝ 51 տոկոսով: Ներկայումս Ամերիաբանկի մանրածախ բիզնես վարկերի 73 տոկոսը հաստատվում է օնլայն:
Դիտեք ասուլիսն ամբողջությամբ: