Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ամերիաբանկի թվային տրանսֆորմացիայի շնորհիվ հարթակը դառնում է էկոհամակարգ
27/10/2022 12:59
Կիսվել

Ամերիաբանկի թվային տրանսֆորմացիայի շնորհիվ հարթակը դառնում է էկոհամակարգ

Ամերիաբանկը «Ամերիա Բիզնես» թվային հարթակում այսուհետ իր հաճախորդներին է առաջարկում նաև ԱՁ-ի օնլայն գրանցում:

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը կարևոր է համարում բանկի թվայնացման տրանսֆորմացիան, արդեն գրանցված արդյունքներն ու հեռանկարները:

«Մենք՝ որպես ֆինանսական կառույց չենք մտածում՝ ԱՁ-ին ու ՍՊԸ-ին այսօր ինչ ֆինանսական գործիք տալ. մեծ մասամբ դրանք թվային լուծումներով կան: Մենք մտածում ենք՝ որն է ԱՁ-ի կյանքի ցիկլը, ինչպես է ԱՁ-ն մտածում, ինչ քայլերով է աճելու դեպի ՍՊԸ, ՍՊԸ-ն դեպի ուր է զարգանալու և այդպես շարունակ: Մենք հաշվի ենք առնում՝ ինչ է պետք բիզնեսին ու ըստ այդմ՝ ոչ թե ստեղծում ծառայություն, այլ ինտեգրում արդեն գործող ու տվյալ ծառայությունը մատուցող ընկերություններին: Օրինակ, ես չեմ կարծում, թե մենք հաշվապահական ծառայություն 0-ից ներդնենք, բայց ավելի հեշտ է շուկայում գործող հաշվապահական ընկերությանը ինտեգրել մեր հարթակ: Այսպիսով հարթակը դառնում է էկոհամակարգ, որտեղ կան պետական, ֆինանսական և ոչ ֆինանսական սերվիսներ», – նկատում է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը:

Դիտեք ասուլիսն ամբողջությամբ:

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ զարգացող թվային միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88