Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ
12/10/2011 11:34
Կիսվել

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Երևան քաղաքի` ըստ վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն մայրաքաղաքում 2011 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով նախորդ տարվա այս նույն ամսվա համեմատությամբ գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում: 

Այսպես, հաշվետու ամսում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն վարչական շրջանում` 438.2 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այս վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի գինը նվազել է շուրջ 5%-ով:

Մայրաքաղաքային բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց համեմատաբար բարձր գներ են սահմանվել նաև Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում: Այս վարչական շրջաններում բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է համապատասխանաբար 337.8 հազար և 262.9 հազար դրամ: Տարեկան կտրվածքով այս երկու վարչական շրջաններում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում` 9-11%-ի սահմաններում:

Նոր-Նորքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գինը կազմել է 226.6 հազար դրամ, Ավանում` 247.4 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում` 234.3 հազար դրամ, Շենգավիթում` 223.1 հազար դրամ, Դավթաշենում` 258.1 հազար դրամ, Աջափնյակում` 221.2 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 227.4 հազար դրամ, Նուբարաշենում` 145.4 հազար դրամ:

Նշենք, որ օգոստոսին տարեկան կտրվածքով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գնի անկում գրանցվել է Երևանի բոլոր վարչական շրջանում, բացառությամբ Ավանի:  

Արդյունքում, Երեւանում մեկ տարվա ընթացքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գինը նվազել է շուրջ 6%-ով և կազմել 256.6 հազար դրամ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2