12/10/2011 21:23
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Մեծ Բրիտանիայում արձանագրվել է գործազրկության ռեկորդային մակարդակ` վերջին շուրջ 15 տարիների կտրվածքով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2011 թվականի հունիս-օգոստոս ժամանակահատվածի արդյունքերով Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակը, նախորդ եռամսյակի ցուցանիշների հետ համեմատած, աճել է 0,2 տոկոսային կետով և կազմել 8,3%: Արդյունքում նշված ժամանակահատվածում գործազուրկների թիվն ավելացել է 114 հազարով և կազմել 2,57 մլն մարդ: Նշենք նաև, որ ամռան ամիսների արդյունքներով Մեծ Բրիտանիայում գործազուրկ կանանց թիվն աճել է 44 հազարով և կազմել 1,07 մլն մարդ, իսկ գործուրկ տղամարդկանց թիվն աճել է 71 հազարով` կազմելով 1,5 մլն մարդ:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
609.82
+7.01
16:41 10/11/26
15:36 10/11/26
15:09 10/11/26
