
Հոկտեմբերին գնաճը նոր ռեկորդ է սահմանել եվրոգոտում
Հոկտեմբերին եվրոյի գոտում գնաճը սահմանել է հերթական ռեկորդը՝ տարեկան հաշվարկով 10,7 տոկոս: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտնել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոսատը:
«Հոկտեմբերին գնաճի կանխատեսվող մակարդակը տարեկան հաշվարկով կազմել է 10,7 տոկոս»,- ասված է հաղորդագրության մեջ: Եվրոյի գոտում գնաճը մարտ ամսից մշտապես մեծանում է, նախորդ վերջին ռեկորդը սահմանվել է սեպտեմբերին՝ 9,9 տոկոսի մակարդակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: