Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ «ՀԱՅԱԳՐՈՖՈՐՈՒՄ» ԵՐԿՕՐՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
14/10/2011 15:18
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ «ՀԱՅԱԳՐՈՖՈՐՈՒՄ» ԵՐԿՕՐՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 14-ին, մասնակցել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» երկօրյա համաժողովի բացմանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ դրա անցկացումը կառավարությունը դիտում է որպես ագրարային ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված կարևորագույն քայլ: 

Անդրադառնալով ագրարային ոլորտին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այստեղ առկա են նկատելի հիմնահարցեր և նույնքան նկատելի ձեռքբերումներ. «Անցած 20 տարիների ընթացքում մենք անցել ենք դժվարին ճանապարհ և ունենք բազմաթիվ հիմնախնդիրներ: Մենք պետք է միասնաբար բացահայտենք գյուղատնտեսության ոլորտում առկա ներուժը՝ այն մեր ժողովրդի կարիքների բավարարմանը ծառայեցնելու համար»:

Նշելով, որ մեր երկրում այսօր առկա է շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն և 430 հազար հեկտար մշակովի հող, վարչապետն ասել է, որ մեկ տնտեսությանը բաժին ընկնող հողատարածքների ծավալը բավականին փոքր է: «Մեր ծրագրերը մշակելիս մենք պետք է մտածենք, թե այս իրողության պայմաններում ինչպես պետք է կազմակերպենք արդյունավետ զարգացում գյուղատնտեսության համար: Այդ տեսակետից, կարևորում եմ կառավարության հաստատած գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը, որը քննարկվել է Հանրային խորհրդի, գյուղացիական տարբեր մասնագիտական միավորումների և գիտահետազոտական ինստիտուների հետ: Փորձել ենք այդ փաստաթղթում ներառել ժամանակակից գյուղատնտեսության կազմակերպման բոլոր սկզբունքները: Այն ներառում է ոչ միայն գյուղատնտեսության, այլև գյուղի զարգացումը»:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհը թելադրում է, որպեսզի գյուղատնտեսության զարգացումը դիտարկվի գյուղի հիմնախնդիրներին զուգահեռ: «Այսինքն, մեր խնդիրն է գյուղացու կյանքը դարձնել հարմարավետ: Կառավարության առջև ծառացած խնդիրներից մեկն էլ գյուղը ժամանակակից ենթակառուցվածքներով ապահովելն է՝ ճանապարհների, խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցումը և այլն: Հասկանալի է, որ այս ենթակառուցվածքների ձևավորումը գյուղացու համար բացահայտելու է նոր հնարավորություններ և հեռանկարներ»:

Կարևորելով միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի կազմակերպումը՝ կառավարության ղեկավարն ասել է, որ շնորհիվ այդ ծրագրերի՝ գյուղացիներն ստանում են նոր գիտելիքներ, գյուղտեխնիկա և այլն: Վարչապետն ընդգծել է, որ 2012 թվականը նույնպես հռչակվելու է գյուղատնտեսության զարգացման տարի: Հանրապետության 55 համայնքներում Համաշխարհային բանկի օժանդակությամբ ներդրվելու են կառավարման նոր մեխանիզմներ և ձևավորվելու են կոոպերատիվներ: «Խթանվելու է կոոպերացիան, ինչը կբարձրացնի գյուղատնտեսության արդյունավետությունը տարեկան առնվազն 30 տոկոսով»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ պետությունը գյուղտեխնիկայի ձեռքբերումը համաֆինանսավորելու է 50 տոկոսով: Նրա տեղեկացմամբ՝ նմանատիպ միջոցառումներ իրականացվելու են նաև գյուղատնտեսության բոլոր բնագավառներում՝ սկսած սերմնաբուծությունից, ավարտած այգիների կառավարմամբ: Վարչապետը հույս է հայտնել, որ «Ագրոֆորումի» անցկացումը ևս կնպաստի մեր երկրում գյուղատնտեսության զարգացմանը: 

Նշենք, որ Համաժողովի շրջանակում կքննարկվեն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, առկա խնդիրներն ու իրականացվող ծրագրերը: Համաժողովը հնարավորություն է ընձեռում հայաստանյան և սփյուռքահայ, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած օտարերկրյա գործարարներին ներկայացնելու իրենց արտադրատեսակներն ու մատուցվող ծառայությունները, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, ծանոթանալու գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում առկա ներդրումային հնարավորություններին և գյուղատնտեսության զարգացման միջազգային առաջադեմ փորձին: Համաժողովի նպատակն է ագրոպարենային բնագավառի գործարարների և ֆերմերների համահայկական ընկերակցության ստեղծումը:

Հայաստանում առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օր», որն այս տարի համընկնում է համաժողովի անցկացման հետ։ Այս կապակցությամբ մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում անցկացվելու են տարբեր միջոցառումներ՝ տոնավաճառներ, ցուցահանդեսներ և այլն: 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69