Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Ակբա բանկը Հայաստանում առաջինը ներկայացնում է նոր իննովացիոն լուծում
02/11/2022 11:27
Կիսվել

Ակբա բանկը Հայաստանում առաջինը ներկայացնում է նոր իննովացիոն լուծում

Ակբա բանկը Հայաստանում առաջինը ներկայացնում է նոր իննովացիոն լուծում, որը NFC հնարավորությամբ անդրոիդ հեռախոսը վերածում է անկանխիկ վճարումներ ընդունող POS տերմինալի։ Բանկի Acba SoftPOS հավելվածը վճարումներ է ընդունում ArCa, Visa, Master, AMEX, MIR վճարային անհպում քարտերով, ինչպես նաև սմարթ հեռախոսներով և ժամացույցներով։ Իրավաբանական անձինք Acba SoftPOS հավելվածը կարող են ներբեռնել Google Play-ից. սմարթֆոնը պետք է ունենա NFC-ի հնարավորություն։

Տեխնոլոգիան «գրպանի գործիք» է՝ հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար. օրինակ՝ առաքիչները մեծ սարքեր տեղափոխելու փոխարեն կկարողանան վճարում ընդունել միանգամից սմարթֆոնով։

«Acba SoftPOS հավելվածը ստեղծված է Tap to Phone տեխնոլոգիայի վրա և  թույլ է տալիս ընդամենը մի քանի հպումով անդրոիդ սմարթֆոնը վերածել վճարային տերմինալի։ Acba SoftPOS հավելվածի ներդրմամբ նպատակ ենք ունեցել լուծել բիզնեսի ներկայացուցիչների խնդիրները, մասնավորապես ռեստորանների, առաքման ծառայությունների, տաքսիների, վաճառակետերի՝ վճարումներ ընդունելու հնարավորությունը՝ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ։ Այս տեխնոլոգիայի ներդրմամբ հնարավորութուն ենք տալիս Հայաստանում զարգացնել և տարածել անկանխիկ վճարումները: Վերջինս հնարավորություններ է տալիս հասնել նաև մեր առջև դրված խնդիրների կատարմանը երկրի թվային տրանսֆորմացիայի շրջանակում»,- նշել է Ակբա բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը:

«Հավելվածն ունի բոլոր հնարավորությունները, ինչ ավանդական POS տերմինալները: Բանկը տրամադրում է անհատական օգտագործման գաղտնաբառ, որը մուտքագրելով հավելվածում՝ հեռախոսը պատրաստ կլինի վճարումներ ընդունելու»,- նշում է բանկի POS տերմինալների  սպասարկման բաժնի պետ Արտակ Թադևոսյանը:

Ակբա բանկը շարունակում է թվային վճարային գործիքների ներդրմամբ խթանել անկանխիկ գործարքների տարածումը Հայաստանում։ Արագ և հարմարավետ Acba SoftPOS-ը կնպաստի երկրում բիզնեսի էկոհամակարգի զարգացմանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93