ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/10/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.26 դրամով և կազմել 377.45 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 7.35 դրամով և կազմել 521.79 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 12.19 դրամ մեկ ռուբլու դիմաց:Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.37 դրամով և կազմել 594.48 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 550.76 դրամով և կազմել 19792.67 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 14.47 դրամով և կազմել 376.19 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 506.76 դրամով և կազմել 18482.06 դրամ մեկ գրամի դիմաց: