
EBAY-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 14%-ՈՎ
2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ամերիկյան eBay ինտերնետային ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմետած, աճել է 14%-ով և կազմել 491 մլն ԱՄՆ դոլար: Ընկերության կողմից հրապարարակված ֆինանասական հաշվետվության համաձայն` այս նույն ժամանակահատվածում մեկ բաժնետոսմին բաժին ընկնող զուտ շահույթն աճել է 12%-ով և կազմել 0,37 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ eBay-ի հասույթն աճել է 32%-ով և կազմել 2,97 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան eBay Inc. ինտերնետ-աճուրդային ընկերությունը, որը հիմնադրվել է 1995 թվականին, աշխատում է երեք հիմնական սեգմենտներում` ինտերնետ-առևտուր, էլեկտրոնային վճարումներ և հեռահաղորդակցություն; Ընկերությանն է պատկանում eBay.com կայքը:
Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 16 հազարը: