Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ՀՀ 2011Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵՈՒՄ
20/10/2011 17:45
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ՀՀ 2011Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօր` հոկտեմբերի 20-ին, տեղի ունեցած իր նիստի շրջանակներում վերաբաշխում է կատարել ՀՀ 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և Հայաստանում հիմնադրված անտառամշակույթները լրացնելու, ինչպես նաև ագրոտեխնիկական խնամք իրականացնելու ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 34 մլն 897 հազար դրամ։ Ծրագրի նպատակն է 2007-2010 թթ. հիմնադրված 1853 հա անտառամշակույթներից 350 հեկտարի վրա կատարել լրացում, 342 հեկտարի վրա` ագրոտեխնիկական խնամք և խոտհունձ, ինչը կապահովի անտառամշակույթների բարձր կպչողականությունը։

Մեկ այլ որոշմամբ գործադիրը «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ին թույլատրել է Ռուսաստանի Դաշնությունում գրանցված չորս կազմակերպություններից ձեռք բերել և Հայաստան ներմուծել անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների ցանկում չգրանցված կենսապատվաստուկներ, որոնք արդյունավետ են գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում։

Միևնույն ժամանակ, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում հաղորդակցուղիների` կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման համար կառավարությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է 1 մլրդ 317 միլիոն 595 հազար 400 դրամ։

Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրը դրանով իսկ ապահովել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման անխափանությունը։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21