Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ 9% ԱՃ
21/10/2011 23:17
Կիսվել

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ 9% ԱՃ

2011 թվականի սեպտեմբերին, տարեկան կտրվածքով, ՀՀ-ում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.0% աճ: Միևնույն ժամանակ, հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է 17.0% աճ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ վիճակագրական ցուցանիշների համաձայն` սեպտեմբերին աճ է գրանցվել տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Այսպես, այս մեկ ամսվա արդյունքներով արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 92740.8 մլն դրամ` գրանցելով տարեկան կտրվածքով 16.6% աճ, ամսական կտրվածքով` 9.4% աճ:

Գյուղատնտեսության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 18.6% աճ, իսկ ամսական կտրվածքով` 39.8% աճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սեզոնային գործոններով: Սեպտեմբերին ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 169042.7 մլն դրամ:

Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ապա այստեղ ճգնաժամի ազդեցությունը դեռևս զգալի է: Եթե ամսական կտրվածքով շինարարության ոլորտում գրանցվել է աճ` 19.4%-ի սահմաններում, ապա տարեկան կտրվածքով ոլորտում արձանագրվել է 25.6% անկում: Սեպտեմբեր ամսվա արդյունքներով ՀՀ-ում շինարարության համախառն ծավալը կազմել է 49144.7 մլն դրամ:

Սեպտեմբերին ՀՀ-ում առևտրի շրջանառությունը կազմել է 188603.6 մլն դրամ: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 1.7%-ով, իսկ ամսական կտրվածքով` 4.6% աճ:

Նշենք նաև, որ 2011 թվականի սեպտեմբերին մեր հանրապետությունում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա հեմատությամբ աճել է 6.2%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատությամբ` 0.8%-ով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն այս նույն ժամանակահատվածում գրանցել է համապատասխաաբար 4.9% և 1.2% աճ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69