Տնտեսական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
ՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԽՄԲԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻՆ»
24/10/2011 10:53
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԽՄԲԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻՆ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված եռօրյա գիտաժողովի բացմանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ դրա անցկացումը կարևոր է մի քանի հանգամանքնեռրից ելնելով. «Կարծում եմ՝ սա կարևոր փորձ է համախմբելու աշխարհի տարբեր համալսարաններում հետազոտություններ իրականացնող հայ տնտեսագետներին, ձևավորել հայկական տնտեսագիտական մտքին հետաքրքրող թեմաներն ու հարցերը՝ մեզ մտահոգող տնտեսական խնդիրների շուրջ հետազոտական աշխատանքներ ու քննարկումներ ծավալելու համար: Այդ առումով, կարևոր է ունենալ մի հարթակ, որտեղ մասնագիտական քննարկումների արդյունքում կձևավորվեն լուրջ եզրակացություններ ու առաջարկություններ: Կառավարությունը շահագրգռված է այսպիսի հարթակի հետ համագործակցության համար, քանի որ այսօր գործադիրի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ և խնդիրներ, որոնց լուծումներն առաջին հերթին պահանջում են մասնագիտական մոտեցումներ»:

Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է համաշխարհային տնտեսությունում առկա միտումները: Նշելով, որ ժամանակակից աշխարհում տնտեսագետները դեռևս պատրաստ չեն հստակ ձևակերպումներ տալ, թե ինչպիսին է ներկայում ձևավորված տնտեսական վիճակը, ինչպիսին է լինելու հնարավոր ճգնաժամի ալիքը, որոնք են լինելու դրա շարժիչ ուժերն ու լուծումները` Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ առումով անհրաժեշտ է միասնական կերպով քննարկել, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել՝ հնարավոր ռիսկերն ու խնդիրները լուծելու համար: «Մենք պետք է մեզ համար հավանական մի քանի միջոցառումների սցենարներ քննարկենք: Այդ առումով, կառավարությունն այսօր Էական ուշադրություն է դարձնում մեր երկրի մակրոտնտեսական կայունությանը՝ էապես նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը, զարգացնելով ենթակառուցվածքները՝ ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար»:

Նշենք, որ այս գիտաժողովին մասնակցում են տնտեսագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95