Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 20%-ՈՎ
24/10/2011 15:12
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 20%-ՈՎ

2011թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 73,2 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20%:  Քարտերի ընդհանուր քանակում 55,1 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 18,1 հազարը` ArCa քարտերը: Յունիբանկի ինքնասպասարկման ցանցը 01.10.11թ.-ի դրությամբ ներառում է 79 բանկոմատ և 546 POS-տերմինալ:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի վարկային կամ դեբետային քարտեր: Ներկա դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի 90%-ը վարկային են: Բանկի ամենապահանջված վարկային քարտերից է «Constant+», որը նախատեսված է ԲՈՒՀ-երի դասավանդողների, առողջապահության ոլորտի, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կամ 250 հազար դրամից ավելի  աշխատավարձ ստացող այլ անձանց համար:

“Constant+”  քարտով հաճախորդը կարող է խանութներում գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ:  Վարկառուներին տրամադրվում է Visa Electron կամ Visa Classic տեսակի  վարկային քարտ` մինչեւ 2 մլն դրամ գումարով և 24 ամիս մարման ժամկետով: Քարտի վարկային միջոցների տարեկան տոկոսադրույքը, կախված գումարի արժույթից, կազմում  է 18-ից մինչեւ 20%: Ընդ որում, տոկոսադրույքը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: “Constant+”  վարկային քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի 37 մասնաճյուղերից որևիցե մեկը և ներկայացնել դիմում,  անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:  

«Յունիբանկի քարտային բիզնեսի զարգացման ռազմավարության հիմքում դրված է հետևյալ սկզբունքը`   մշակել վարկատեսակներ հաճախորդների լայն շրջանակի համար և ապահովել բարձր մակարդակի սպասարկում: Նման մոտեցման շնորհիվ թողարկված քարտերի քանակով մենք արդեն ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում ենք, իսկ մոտ ապագայում էլ ավելի կբարելավենք մեր դիրքերը: Այս տարվա նոյեմբերին Յունիբանկը կսկսի Visa չիպային քարտերի թողարկումը սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Այդպիսով բանկը լրացուցիչ հնարավորություններ կստանա հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված նոր նախագծերի իրականացման և տարին 110 հազար քարտ ցուցանիշով ավարտելու համար», – ասել է Յունիբանկի քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2