ԱՄՆ-ը ռուսաստանյան մի քանի բանկերի հետ երկարացրել է գործարքները մինչեւ մայիսի 15-ը
Միացյալ Նահանգները մինչեւ 2023 թվականի մայիսի 15-ը երկարացրել է Էներգետիկայի հետ կապված գործառնությունների թույլտվությունը ռուսաստանյան այն բանկերի հետ, որոնք հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների ներքո:
«Բոլոր այն գործառնությունները, որոնք արգելվել են նախագահի թիվ 14024 հրամանագրով, Էներգետիկայի հետ կապված հետեւյալ կազմակերպություններից մեկի կամ մի քանիսի մասնակցությամբ, թույլատրվել են մինչեւ (…) 2023 թվականի մայիսի 15-ը»,-ասվում է լիցենզիայում, որը հրապարակվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից: Իրավական անձանց թվում, որոնց թույլատրված են նման գործարքներ, «ՎնեշԷկոնոմբանկն» Է, «Օտկրիտիե» բանկը, «Սովկոմբանկը», «Սբերբանկը», ՎՏԲ բանկը, «Ալֆա բանկը», ինչպես նաեւ նրանց հետ կապված կազմակերպություններն ու ՌԴ Կենտրոնական բանկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: