Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»-Ը
26/10/2011 14:11
Կիսվել

ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»-Ը

Այս տարի արդեն երկրորդ անգամ ՊրոԿրեդիտ Բանկը մեկնարկում է  «Երիտասարդ Բանկիրների ծրագիրը»,  որի նպատակն է աջակցել Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին և շրջանավարտներին՝ իրենց կարիերան բանկային համակարգում սկսելու  համար: 

Ինչպես տեղեկացնում են Պրոկրեդիտ Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ծրագրի առաջին մեկնարկն այս տարվա հուլիս ամսին էր,  որի ընթացքում ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երից ընտրվել են 24 երիտասարդ և խոստումնալից մասնակիցներ:  Ծրագրի ընթացքում նրանք ընդգրկվել են զանազան հետաքրքիր նախագծերում,մասնակցություն ունեցել շուկայի տարբեր հետազոտություններում,  հնարավորություն ստացել ներկա լինել մի շարք տեսական և գործնական դասընթացների և անմիջականորեն ներգրավվել ՊրոԿրեդիտ Բանկի աշխատանքային գործընթացում:

Այս բացառիկ ծրագիրը բխում է ՊրոԿրեդիտ Բանկի գործելաոճից,  որտեղ կարևոր դեր ունի ֆինանսական կրթության կազմակերպումը:  Աջակցելով բանկային ոլորտում երիտասարդների կրթությանը՝ ՊրոԿրեդիտ Բանկը ցանկանում է իր ներդրումն ունենալ ֆինանսապես կրթված սերնդի ձևավորման հարցում: 

«Երիտասարդ Բանկիրների ծրագիրը» վեց ամիս տևողությամբ բացառիկ ծրագիր է՝ նախատեսված 21-25  տարեկան ՀՀ ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերում սովորողների և շրջանավարտների համար՝ անկախ աշխատանքային փորձի առկայությունից: 20-25  մասնակիցներն ընտրվում են բանկի գործող կադրերի համալրման մրցութային կարգով և վարձատրվում են ծրագրի ողջ ընթացքում: Ծրագրի շրջանակներում մասնակիցներին տրվում են բանկային ոլորտում հիմնարար գիտելիքներ,  բիզնես միջավայրում ինքնադրսևորման համար անհրաժեշտ հմտություններ և ստացված գիտելիքները Բանկի Երևանում գտնվող մասնաճյուղերում և Գլխամասի տարբեր բաժիններում գործնականում կիրառելու հնարավորություն:  Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրությունների շրջանակն ու հմտությունները, ինչպես նաև ծրագրի ողջ ընթացքում նրանց կատարողականը,  լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին կառաջարկվի աշխատանք Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկում:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16