Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ԾԱԾԿՈՒՅԹԸ
26/10/2011 14:31
Կիսվել

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ԾԱԾԿՈՒՅԹԸ

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ–ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցը այժմ հասանելի է դարձել Հայաստանի ևս 3 քաղաքներում: Այդ քաղաքներն են` Բյուրեղավան, Վաղարշապատ (Էջմիածին), Ծաղկաձոր:

Նշենք, որ վերոնշյալ բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության  ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությանը այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ շարժական կապի օպերատորներին, Ինտերնետ ծառայություն մատուցողներին և կորպորատիվ հաճախորդներին:

Ներկայումս «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ  ցանցին միացված մարզերի և քաղաքների ամբողջական ցանկը հետևյալն է. Երևան, Կոտայք (Աբովյան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան), Արարատ (Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ), Վայոց Ձոր (Ջերմուկ, Եղեգնաձոր), Սյունիք (Քաջարան, Ագարակ, Սիսիան, Գորիս, Կապան), Արագածոտն (Աշտարակ, Ապարան), Շիրակ (Գյումրի), Լոռի (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր), Տավուշ (Բագրատաշեն, Դիլիջան), Արմավիր (Արմավիր, Վաղարշապատ(Էջմիածին)), Գեղարքունիք (Սևան): 

Ցանցի ընդարձակմանն ուղղված ներդրումները, շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են, և առաջիկա ամիսների ընթացքում ևս յոթ քաղաքներ կմիացվեն «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ  ցանցին:  Այդ քաղաքների թվին են պատկանում` Իջևանը, Նոյեմբերյանը, Գավառը, Մեղրին, Եղվարդը, Մարտունին և Մեծամորը:

Ընկերության հայտարարության համաձայն` այս ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի Ինտերնետի ներթափանցման մակարդակի, կազմակերպությունների ու բնակչության համար տեղեկատվական ռեսուրսների հասանելիության աճին, ինչպես նաև ընկերության կողմից տրամադրվող նորագույն ցանցային տեխնոլոգիաների ծառայությունների հասանելիությանը ՀՀում:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2007 թին և հանդիսանում է միջազգային և հանրապետական նշանակության տրանսմիսիոն, տվյալների փոխանցման և Ինտերնետ ծառայությունների առաջատարը Հայաստանում: Ընկերության հիմնական առաքելությունն է կառուցել օպերատորական դասի և հանրապետական ծածկույթ ապահովող SDH (հիմնված Cisco Systems սարքավորումների վրա) և IP/MPLS (Juniper Networks ցանցային միջուկով) տեխնոլոգիաներով հագեցած օպտիկամանրաթելային հիմնացանց, որը բավարարում է միջազգային օպերատորների, հայաստանյան լարային և շարժական կապի օպերատորների, Ինտերնետ ծառայություններ մատուցողների, խոշոր միջազգային կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների, ինչպես նաև բանկերի տվյալների հաղորդման ու գերարագ Ինտերնետ ծառայությունների պահանջմունքները:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85