
Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր
Թիմ Տելեկոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։
Վրաստանի գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են:
Ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար: