
ԱՄՀ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱՄՀ-ն մշակում է կարճաժամկետ վարկերի տրամադրման նոր մեխանիզմ: Ընդ որում՝ ենթադրվում է, որ այս նոր մեխանիզմի շրջանակներում կիրառվող սկզբունքների հիման վրա ԱՄՀ-ն մտադիր է ֆինանսական օգնություն տրամադրել նաև Իտալիային և Իսպանիային, որոնց պետական պարտատոմսերի եկամտաբերությունն այժմ պահպանվում է բարձր մակարդակի վրա:
ԱՄՀ ներկայացուցիչները նշել են, որ վարկավորման նոր մեխանիզմի մշակման հիմնական նպատակը ճգմաժամի տարածման կանխումն է` քաղաքական և տնտեսական համեմատական կայունություն ունեցող երկրներին ֆինանսական օգնության տրամադրման միջոցով: