Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.33-0.66 WTI - 69.69-0.97
COMEX:  GOLD - 2652.70+0.33 SILVER - 30.45+0.16
COMEX:  PLATINUM - 966.30+0.59
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.64+0.16 EUR/GBP - 1.0411+0.14
FOREX:  EUR/USD - 1.0411+0.14 GBP/USD - 1.2521-0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43325.80+0.07 NASDAQ - 20020.36-0.05
STOCKS US: S&P 500 - 6037.59-0.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀՈՒՆԻՍ – ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011
31/10/2011 13:18
Կիսվել

ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀՈՒՆԻՍ – ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011

«Ինտերնետը Հայաստանում» ութերորդ զեկույցում ներկայացված են 2011թ.-ի հունիս-սեպտեմբեր ամիսներին Circle.am-ում արձանագրված ցուցանիշները: Զեկույցը բաղկացած է «Ընդհանուր տվյալներ», «Առաջատար պրովայդերներ», «Առաջատար կայքեր» և «Տեխնիկական տվյալներ» բաժիններից: Զեկույցի համահեղինակներն են «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը:

Զեկույցի տվյալներից օգտվելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) (ինտերնետում` ակտիվ հղում http://w3schools.com/html/html_links.asp) պարտադիր է:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

2011թ.-ի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված կայքերի թիվը կազմել է 2214: Հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում համակարգում գրանցվել է 426 նոր կայք: 2010թ.-ի սեպտեմբերի վերջի համեմատ Circle.am-ում գրանցված կայքերի թիվն աճել է մոտ 48%-ով:

Հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում գրանցվել են այցելությունների և էջերի դիտումների հետևյալ ցուցանիշները.

Հունիս` այցելություններ` 19 291 769, էջերի դիտումներ` 84 033 984: Հուլիս` այցելություններ` 21 074 421, էջերի դիտումներ` 86 933 137: Օգոստոս` այցելություններ` 21 438 779, էջերի դիտումներ` 90 472 083: Սեպտեմբեր` այցելություններ` 26 172 260, էջերի դիտումներ` 104 115 961:

Սեպտեմբերին, մայիսի համեմատ, այցելությունների քանակն աճել է 30.59%-ով, իսկ էջերի դիտումներինը` 22.24%-ով: 2011թ.-ի սեպտեմբեր ամսվա տվյալների համեմատությունը 2010թ.-ի սեպտեմբերի տվյալների հետ ցույց է տալիս, որ անցած 12 ամիսների ընթացքում այցելությունների քանակն աճել է 139%-ով, իսկ էջերի դիտումներինը` 111%-ով:

Հայաստանյան տվյալներ

2011թ.-ի հունիսին հայաստանյան այցելությունների քանակը կազմել է 11 195 755 կամ այցելությունների ընդհանուր թվի 58.03%-ը, հուլիսին` 10 907 651 (51.75%), օգոստոսին` 11 686 426 (54.51%), սեպտեմբերին` 15 051 925 (57.51%):

2011թ.-ի սեպտեմբերի տվյալների համեմատությունը նույն տարվա մայիսի տվյալների հետ ցույց է տալիս, որ հաշվետու ժամանակաշրջանում հայաստանյան այցելությունների քանակն աճել է 47.34%-ով: Միևնույն ժամանակ, 2010թ.-ի սեպտեմբերի տվյալների համեմատ հայաստանյան այցելությունների քանակն աճել է մոտ 3 անգամ: Եթե 2010թ.-ի սեպտեմբեր ամսին հայաստանյան այցելություններին բաժին էր ընկնում այցելությունների ընդհանուր թվի 45.8%-ը, ապա այս տարվա սեպտեմբերին սույն ցուցանիշը կազմել է 57.51%: 2011թ.-ի մայիս ամսին այս ցուցանիշը կազմել էր 50.97%:

Գլոբալ և հայաստանյան տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հունիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է ինտերնետի աճի բավական բարձր տեմպ: Այդ մասին են վկայում ամռան ամիսներին և՛ այցելությունների և՛ էջերի դիտումների ծավալները (սեզոնային անկման փոխարեն գրանցվել է աճ), և’ հայաստանյան այցելությունների մասնաբաժնի կտրուկ աճը (6.54 տոկոսային կետ):

ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱՅՔԵՐ

Circle.am առաջատար 10 կայքեր

Circle.am-ում գրանցված կայքերի առաջին տասնյակները հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին.

Հունիս – 1. News.am ` 2 564 685 (այցելություն), 2. Regnum.ru (Armenia)` 1 022 899, 3. ArmeniaTV.com` 948 170, 4. Tert.am` 730 756, 5. Armsport.am` 524 154, 6. BarevHayer.com` 518 361, 7. 1in.am` 436 708, 8. Armtoday.info` 422 656, 9. ShantTV.com` 408 800, 10. Lragir.am` 354 481: 7 լրատվական կայք, 2 TV պորտալ, 1 վիդեո պորտալ:

Հուլիս – 1. News.am` 2 359 925, 2. Hamovhotov.com` 1 530 563, 3. ArmeniaTV.com` 1 389 576, 4. Regnum.ru (Armenia)` 993 636, 5. Tert.am` 708 518, 6. Uzood.com` 630 835, 7. BarevHayer.com` 553 108, 8. Armsport.am` 525 519, 9. ShantTV.com` 427 209, 10. 1in.am` 407 222: 5 լրատվական կայք, 2 TV պորտալ, 3 վիդեո պորտալ:

Օգոստոս – 1. News.am` 2 321 089, 2. Hamovhotov.com` 1 505 753, 3. ArmeniaTV.com` 1 102 185, 4. Regnum.ru (Armenia)` 1 015 243, 5. Tert.am` 779 488, 6. Uzood.com` 665 646, 7. ArmBlog.net` 569 161, 8. Armsport.am` 558 767, 9. BarevHayer.com` 540 093, 10. 1in.am` 464 861: 5 լրատվական կայք, 1 TV պորտալ, 3 վիդեո պորտալ, 1 բլոգ:

Սեպտեմբեր – 1. News.am` 2 941 645, 2. ArmeniaTV.com` 1 553 268, 3. HamovHotov.com` 1 491 941, 4. Tert.am` 1 108 966, 5. Regnum.ru (Armenia)` 1 011 355, 6. Uzood.com` 897 365, 7. 1in.am` 772 236, 8. Armsport.am` 605 214, 9. BarevHayer.com` 592 606, 10. ArmBlog.net` 580 190: 5 լրատվական կայք, 1 TV պորտալ, 3 վիդեո պորտալ, 1 բլոգ:

2011թ.-ի հունիս ամսին առաջատար 10 կայքերի այցելությունների թիվը կազմել է 7 931 960 կամ ընդհանուր այցելությունների 41.11%-ը, հուլիսին` 9 526 111 (45.20%), օգոստոսին` 9 522 286 (44.41%), սեպտեմբերին` 11 554 786 (44.14%): Առաջատար 100 կայքերի համար պատկերը հետևյալն է. հունիս` 15 885 794 (82.34%), հուլիս` 17 664 500 (83.8%), օգոստոս` 17 915 471 (83.56%), սեպտեմբեր` 21 631 082 (82.65%):

Հատկանշական է, որ եթե այս տարվա մայիս ամսին առաջատար տասնյակում հայտնվելու համար պահանջվում էր նվազագույնը 375 610 այցելություն, ապա սեպտեմբերին սույն ցուցանիշը կազմել է 580 190 (+54.47%):

Circle.am առաջատար 10 կայքեր / Հայաստանյան այցելություններ /

Հունիս – 1. News.am` 1 862 747, 2. Tert.am` 524 146, 3. Armsport.am` 441 882, 4. 1in.am` 345 138, 5. Auto.am` 269 842, 6. Realmadrid.am` 266 863, 7. Lragir.am` 260 185, 8. A1plus.am` 226 363, 9. ArmeniaTV.com` 214 441, 10. ArmBlog.net` 199 069:

Հուլիս – 1. News.am` 1 652 077, 2. Tert.am` 501 906, 3. Armsport.am` 443 006, 4. 1in.am` 320 711, 5. ArmeniaTV.com` 311 184, 6. Armblog.net` 307 534, 7. Auto.am` 274 329, 8. RealMadrid.am` 272 251, 9. Lragir.am` 228 786, 10. A1plus.am` 190 877:

Օգոստոս – 1. News.am` 1 566 614, 2. Tert.am` 558 451, 3. Armblog.net` 526 532, 4. Armsport.am` 466 104, 5. ArmeniaTV.com` 378 922, 6. 1in.am` 366 791, 7. Auto.am` 309 954, 8. Realmadrid.am` 278 828, 9. Lragir.am` 246 517, 10. Status4ka.am` 219 626:

Սեպտեմբեր – 1. News.am` 2 041 875, 2. Tert.am` 827 406, 3. 1in.am` 640 903, 4. Armblog.net` 534 608, 5. ArmeniaTV.com` 519 005, 6. Armsport.am` 500 169, 7. Auto.am` 332 600, 8. Lragir.am` 316 620, 9. Asekose.am` 312 845, 10. RealMadrid.am` 260 244:

2011թ.-ի հունիս ամսին առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 4 610 676 կամ ընդհանուր այցելությունների 41.18%-ը, հուլիսին` 4 502 661 (41.28%), օգոստոսին` 4 918 339 (42.08%), սեպտեմբերին` 6 286 275 (41.76%): Առաջատար 100 կայքերի համար պատկերը հետևյալն է. հունիս` 8 994 863 (80.34%), հուլիս` 8 806 543 (80.73%), օգոստոս` 8 954 649 (76.62%), սեպտեմբեր` 12 078 461 (80.24%):

Եթե այս տարվա մայիս ամսին առաջատար տասնյակում հայտնվելու համար պահանջվում էր նվազագույնը 169 487 այցելություն, ապա սեպտեմբերին սույն ցուցանիշը կազմել է 260 244 (+53.55%):

Գլոբալ և հայաստանյան տասնյակների հիմնական տարբերությունը հայաստանյան տասնյակներում վիդեո պորտալների բացակայությունն է, ինչը նշանակում է, որ հայաստանյան վիդեո «կոնտենտով» հիմնականում հետաքրքրված են արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները:

ԱՌԱՋԱՏԱՐ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Վերջին ամիսներին տեղի ունեցած միաձուլումների և կլանումների հետևանքով պրովայդերների մասնաբաժինների հաշվարկն իրականացվել է հետևյալ փոփոխություններով: 2011թ.-ի հունիս ամսից Cornet-AM-ի մասնաբաժինը գումարվում է Vivacell-MTS-ին, իսկ Netsys-ի մասնաբաժինը` Ucom-ին: Սեպտեմբեր ամսից Ucom-ին է գումարվում նաև iCON-ի մասնաբաժինը: Փոփոխությունները կատարվել են նշված ընկերությունների (Vivacell-MTS, Ucom) առաջարկությամբ:

Առաջատար պրովայդերների տասնյակները հունիս-սեպտեմբեր ամիսներին հետևյալն են.

Հունիս – 1. Beeline` 46.95% (մայիսի համեմատ` +0.65 տոկ. կետ), 2. Orange` 17.41% (-0.27 տոկ. կետ), 3. Vivacell-MTS` 10.21% (+1.61 տոկ. կետ, գումարվել են Cornet-AM-ի ցուցանիշները), 4. Ucom` 8.97% (+0.77 տոկ. կետ, գումարվել են Netsys-ի ցուցանիշները), 5. ADC` 4.66% (+0.07 տոկ. կետ), 6. Arminco` 3.31% (-0.11 տոկ. կետ), 7. iCON` 1.89% (-0.32 տոկ. կետ), 8. GNC-Alfa` 1.41% (-0.52 տոկ. կետ), 9. Web` 0.87% (-0.43 տոկ. կետ), 10. Bionet` 0.74%: Vivacell-MTS-ի կողմից Cornet-AM-ի կլանման հետևանքով մեկական հորիզոնականով իրենց դիրքերն են բարելավել GNC-Alfa-ն և Web-ը: Տասնյակ է վերադարձել Bionet-ը: Հունիսի ընթացքում աճել են Beeline-ի, Vivacell-MTS-ի, Ucom-ի և ADC-ի ցուցանիշները:

Հուլիս – 1. Beeline` 47.44% (հունիսի համեմատ` +0.50 տոկ. կետ), 2. Orange` 18.33% (+0.92 տոկ. կետ), 3. Vivacell-MTS` 10.17% (-0.04 տոկ. կետ), 4. Ucom` 8.80% (-0.17 տոկ. կետ), 5. ADC` 4.47% (-0.19 տոկ. կետ), 6. Arminco` 2.83% (-0.47 տոկ. կետ), 7. iCON` 1.74% (-0.14 տոկ. կետ), 8. GNC-Alfa` 1.36% (-0.05 տոկ. կետ), 9. Web` 0.79% (-0.07 տոկ. կետ), 10. Bionet` 0.68% (-0.06 տոկ. կետ): Հուլիսի ընթացքում աճել են միայն Beeline-ի և Orange-ի ցուցանիշները:

Օգոստոս – 1. Beeline` 47.73% (հուլիսի համեմատ` +0.29 տոկ. կետ), 2. Orange` 18.69% (+0.36 տոկ. կետ), 3. Vivacell-MTS` 10.31% (+0.14 տոկ. կետ), 4. Ucom` 8.79% (-0.01 տոկ. կետ), 5. ADC` 4.16% (-0.31 տոկ. կետ), 6. Arminco` 2.60% (-0.23 տոկ. կետ), 7. iCON` 1.67% (-0.07 տոկ. կետ), 8. GNC-Alfa` 1.24% (-0.12 տոկ. կետ), 9. Web` 0.70% (-0.09 տոկ. կետ), 10. Karabakh Telecom` 0.63%: Առաջատար պրովայդերների տասնյակից դուրս է մղվել Bionet-ը: Առաջին անգամ տասնյակում է հայտնվել Karabakh Telecom (ԼՂՀ) հեռահաղորդակցական ընկերությունը: Օգոստոսի ընթացքում աճել են Beeline-ի, Orange-ի և Vivacell-MTS-ի ցուցանիշները:

Սեպտեմբեր – 1. Beeline` 48.83% (օգոստոսի համեմատ` +1.10 տոկ. կետ), 2. Orange` 17.41% (-1.27 տոկ. կետ), 3. Ucom` 10.98% (+2.19 տոկ. կետ, գումարվել են iCON-ի ցուցանիշները), 4. Vivacell-MTS` 9.84% (-0.47 տոկ. կետ), 5. ADC` 4.14% (-0.02 տոկ. կետ), 6. Arminco` 2.55% (-0.05 տոկ. կետ), 7. GNC-Alfa` 1.24% (-0.12 տոկ. կետ), 8. Web` 0.70% (-0.09 տոկ. կետ), 9. Karabakh Telecom` 0.60% (-0.03 տոկ. կետ), 10. Bionet` 0.56%: Ucom-ի և iCON-ի միաձուլման հետևանքով մեկական հորիզոնականով վեր են բարձրացել GNC-Alfa-ն, Web-ը և Karabakh Telecom-ը: Տասնյակում կրկին հայտնվել է Bionet-ը: Ամսվա ընթացքում աճել են միայն Beeline-ի և Ucom-ի ցուցանիշները: Orange-ի և Vivacell-MTS-ի մասնաբաժինների նվազումը պայմանավորված է ամռան ընթացքում բջջային ինտերնետի օգտագործման ծավալների աճով, նաև լարային կամ ֆիքսված ինտերնետի օգտագործաման ծավալների նվազմամբ: Նման պատկեր է գրանցվել նաև 2010թ.-ի ամռան ավարտին:

Այսպիսով, Beeline-ը ոչ միայն շարունակում է մնալ բացարձակ առաջատար, այլ նաև մեծ հաջողությամբ ավելի է ամրապնդում իր դիրքը: Հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջատարի մասնաբաժինն աճել է 2.53 տոկոսային կետով և հասել 48.83%-ի: 2010թ.-ի սեպտեմբեր ամսվա համեմատ Beeline-ի մասնաբաժինն աճել է 8.57 տոկոսային կետով (վերջի 12 ամիսներին աճի ամենաբարձր ցուցանիշն է): Ի դեպ, Beeline-ը միակ ընկերությունն է, որին հաջողվել է ամռան բոլոր ամիսների, ինչպես նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում ապահովել մասնաբաժնի անընդմեջ աճ:

Hi-Line լայնաշերտ ինտերնետ ծառայության շրջանակներում արագությունների կրկնապատկումը, աշխարհագրության շարունակական ընդլայնումն ու ժամանակին իրականացվող նորանոր ակցիաները Beeline-ին հնարավորություն են տալիս բավական բարձր տեմպերով նոր հաճախորդներ ներգրավել: Ընկերությունը նաև ակտիվություն է ցուցաբերում բջջային ինտերնետի ոլորտում:

Երկրորդ հորիզոնականում է Orange-ը: Սեպտեմբերին, մայիսի համեմատ, երրորդ օպերատորի մասնաբաժինը կրճատվել է 0.27 տոկոսային կետով և կազմել 17.41%: Նույն ցուցանիշն է արձանագրվել նաև հունիս ամսին: 2010թ.-ի սեպտեմբերի համեմատ Orange-ի մասնաբաժինն աճել է 0.92 տոկոսային կետով: Orange-ը շարունակում է մնալ հայաստանյան բջջային ինտերնետի առաջատար: Ընկերությունը շարունակաբար մեծացնում է ինտերնետային փաթեթների ծավալներն ու արագությունները և արդյունքում հաջողությամբ դիմակայում մրցակիցների աճող ճնշումներին:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել Ucom-ը: Սեպտեմբերին, մայիսի համեմատ, ընկերության մասնաբաժինն աճել է 2.78 տոկոսային կետով և կազմել 10.98%: 2010թ.-ի սեպտեմբերի համեմատ ընկերության մասնաբաժինն աճել է 6.46 տոկոսային կետով: Նշենք, որ 2.78 տոկոսային կետով աճի մեծ մասը բաժին է ընկնում Ucom-ի մասնաբաժնին գումարված` iCON-ի և Netsys-ի մասնաբաժիններին:

Եթե հաշվի չառնենք Netsys-ի և iCON-ի գումարված ցուցանիշները, ապա պարզ է դառնում, որ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Ucom-ի աճը գրեթե դադարել է: Զեկույցի հրապարակման սկզբից (2010թ. փետրվար) Ucom-ը շարունակում էր մնալ ամենաարագ աճող պրովայդերը: 2010թ.-ի փետրվար ամսին Ucom-ը զբաղեցնում էր առաջատար տասնյակի 8-րդ հորիզոնականը, 2010թ.-ի սեպտեմբերին` 6-րդ, իսկ այժմ` 3-րդ: 2011թ.-ի հուլիս և օգոստոս ամիսներին մեր կողմից առաջին անգամ արձանագրվել է Ucom-ի մասնաբաժնի նվազում: Տպավորություն է ստեղծվում, որ կլանելով Netsys-ը և iCON-ը` Ucom-ը «ցանցային էքսպանսիան» փոխարինել է «բիզնես էքսպանսիայով»: Պետք է նշել, որ iCON-ի «ենթակառուցվածքները» կարող են Ucom-ին հնարավորություն տալ Երևանում կտրուկ կերպով մեծացնել ինտերնետի և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների տրամադրման աշխարհագրությունը: Ամեն դեպքում, առաջիկա ամիսները ցույց կտան, թե որքանով էր արդյունավետ Ucom-ի նման քայլը:

Մեկ հորիզոնականով նահանջել և 4-րդ տեղում է հայտնվել առաջատար բջջային օպերատոր Vivacell-MTS-ը: Սեպտեմբերին, մայիսի համեմատ, առաջատար բջջային օպերատորի մասնաբաժինն աճել է 1.24 տոկոսային կետով: Աճի հիմնական մասը բաժին է ընկնում Cornet-AM-ին: Vivacell-MTS-ի բջջային ինտերնետի մասնաբաժնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընկերության կողմից իրականացված քայլերի (փաթեթների գերարագ ինտերնետի ծավալների կրկնապատկում, նվազագույն արագությունների բարձրացում մինչ այդ աննախադեպ 512 կբ/վ ու 1 մբ/վ և այլն) միջոցով վերջապես հաջողվել է դադարեցնել մոտ մեկ տարի տևած շարունակական անկումը և վերջին 4 ամիսների ընթացքում արձանագրել մրցակիցներին համաչափ աճի տեմպեր: Մեծ քանակով նորագույն հաղորդիչ կայանների ներդրումը, հանրապետության տարածքում ամենամեծ ծածկույթն ու մոտակա ապագայում LTE շահագործումը ընկերության համար առաջընթացի մեծ նախադրյալներ են ստեղծում:

5-րդ և 6-րդ հորիզոնականներում են ADC-ն և Arminco-ն: Հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում այս պրովայդերների մասնաբաժինները շարունակել են նվազել: ADC-ի ցուցանիշը կրճատվել է 0.45 տոկոսային կետով և կազմել 4.14%, իսկ վերջին մեկ տարում ընկերության մասնաբաժինը նվազել է 2.95 տոկոսային կետով: Arminco-ն իր հերթին կորցրել է 0.87 տոկոսային կետ, ինչի հետևանքով պրովայդերի մասնաբաժինը նվազել է մինչև 2.55%: Վերջին 12 ամիսների ընթացքում Arminco-ի մասնաբաժինը նվազել է 2.8 տոկոսային կետով:

Vivacell-MTS-ի և Ucom-ի կողմից համապատասխանաբար Cornet-AM-ի և iCON-ի կլանումներով (միաձուլմամբ) պայմանավորված երկու հորիզոնականով վեր են բարձրացել GNC-Alfa-ն (7) և Web-ը (8): Առաջատար տասնյակում են հայտնվել Karabakh Telecom-ը (9) և Bionet-ը (10):

Հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում GNC-Alfa-ի մասնաբաժինն աճել է 0.08 տոկոսային կետով: Web-ի մասնաբաժինը կրճատվել է 0.22 տոկոսային կետով (2010թ.-ի սեպտեմբերի համեմատ -0.61 տոկոսային կետ): Վերջին մեկ տարում Bionet-ի մասնաբաժինը կրճատվել է 0.76 տոկոսային կետով:

2011թ.-ի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից իրականացվում են Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 0.6%-ը: 

Տարեկան միտումներ. խոշորացում (միաձուլումներ, կլանումներ)

2010թ.-ի սեպտեմբեր ամսին առաջատար 10 պրովայդերներին բաժին էր ընկնում հայաստանյան այցելությունների 93.5%-ը, 2011թ.-ի մայիսին սույն ցուցանիշը կազմում էր 95.10%, հունիսին` 96.41%, հուլիսին` 96.63%, օգոստոսին` 96.51% և սեպտեմբերին` 96.94%: Վերջին մեկ տարում ցուցանիշն աճել է 3.44 տոկոսային կետով:

Առաջատար 5 պրովայդերների դեպքում պատկերը հետևյալն է` 2010թ. սեպտեմբեր` 79.30%, 2011թ. մայիս` 85.37%, հունիս` 88.20%, հուլիս` 89.22%, օգոստոս` 89.67% և սեպտեմբեր` 91.20%: Վերջին 12 ամիսների ընթացքում սույն ցուցանիշն աճել է 11.9 տոկոսային կետով:

2010թ.-ի սեպտեմբերից 2011թ.-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում մասնաբաժնի ամենախոշոր աճն արձանագրել է անփոփոխ առաջատար Beeline-ը` 8.57 տոկոսային կետ կամ 21.29%: Միևնույն ժամանակ, Ucom-ի մասնաբաժինն աճել է 6.46 տոկոսային կետով կամ 143.22%-ով, Orange-ի մասնաբաժինն աճել է 0.92 տոկոսային կետով կամ 5.56%-ով: Vivacell-MTS-ի մասնաբաժինը կրճատվել է 0.27 տոկոսային կետով կամ 2.65%-ով, ADC-ի մասնաբաժինը կրճատվել է 2.95 տոկոսային կետով կամ 41.96%-ով, Arminco-ի դեպքում կրճատումը կազմել է 2.8 տոկոսային կետ կամ 52.34%: Web-ի մասնաբաժինը նվազել է 0.61 տոկոսային կետով կամ 48.38%-ով և Bionet-ի մասնաբաժնի անկումը կազմել է 0.76 տոկոսային կետ կամ 57.45%:

Վերոնշյալ տարեկան միտումները մեզ հնարավորություն են տալիս պրովայդերներին բաժանելու երկու պայմանական խմբերի` Ա. (առաջատարներ) մանսաբաժնի աճ կամ չնչին փոփոխություններ արձանագրած պրովայդերներ (Beeline, Orange, Ucom, Vivacell-MTS), Բ. (հետնապահներ) մասնաբաժնի 40-60% անկում արձանագրած պրովայդերներ (ADC, Arminco, Web, Fibernet /պրովայդերների տասնյակում մնալու դեպքում Cornet-AM-ը և iCON-ը նույնպես կլիենին այս խմբում/):

Վերջին մի քանի զեկույցների ընթացքում մեր կողմից արձանագրվող խոշորացման միտումները, որոնք հիմնականում արտահայտվում էին պրովայդերների մասնաբաժինների փոփոխությամբ, հունիս-սեպտեմբեր ամիսներին նշանավորվեցին երեք խոշոր բիզնես գործընթացներով:

Այն, որ վերջիվերջո Vivacell-MTS-ը կկլանի Cornet-AM-ին` պայմանավորված МТС-ի կազմում КОМСТАР-ОТС-ի ընդգրկմամբ, կանխատեսելի գործընթաց էր: Սակայն Ucom-ի կողմից Netsys և հատկապես iCON ընկերությունների կլանումով արդեն սկիզբ դրվեց մանրածախ ինտերնետի շուկայի խոշորացման «բիզնես» փուլին, որի ընթացքում հետնապահ պրովայդերների մեծ մասը կլանվում է ավելի մեծ պրովայդերների կողմից:

Ռոստելեկոմի մուտքը Հայաստան

Դեռևս այս տարվա մայիսի վերջին ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրել էր, որ GNC Alfa-ի գնման առաջարկություններ են արվել Ֆրանս Տելեկոմ, ՄՏՍ, Ռոստելեկոմ և Տրանստելեկոմ ընկերություններին: Հոկտեմբերի սկզբին GNC-Alfa-ն և Ռոստելեկոմը հայտարարեցին ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որի շրջանակներում GNC-Alfa-ն Ռոստելեկոմի բրենդի ներքո ինտերնետ ծառայություններ կմատուցի Հայաստանում:

Ռոստելեկոմը Ռուսաստանի Դաշնության առաջատար հեռահաղորդակցական ընկերություններից է և իր ծառայություններն է մատուցում Ռուսաստանի ամբողջ տարածքում: Ընկերությունը Ռուսաստանում ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտի առաջատարն է: Ռուսաստանի Դաշնությունում Ռոստելեկոմի ծառայություններից օգտվում է մոտ 100 միլիոն մարդ: Ինտերնետ ծառայություններից բացի ընկերությունը մատուցում է նաև ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ:

Դեռևս հայտնի չէ, թե Ռոստելեկոմն ինչ ակտիվություն կցուցաբերի մանրածախ ինտերնետի շուկայում, սակայն համապատասխան ներդրումների առկայության դեպքում ընկերությունը կարող է հաջողությամբ ներթափանցել հայաստանյան շուկա` առավել ևս, եթե հաշվի առնենք, որ ստեղծված իրավիճակում հնարավորություն կա մի քանի հետնապահ և անգամ արագ աճող առաջատար պրովայդերների ձեռքբերման միջոցով գրավել շուկայի 10-20%-ը: Ամեն դեպքում, Հայաստանի հեռահաղորդակցական շուկա է մտել թվով չորրորդ հսկա ընկերությունը: Այս համատեքստում, չպետք է մոռանալ, թե ինչ տեղի ունեցավ երրորդի մուտքից հետո: 

Եվ վերջում, Հայաստանում Orange – Vivacell-MTS օրեցօր սրվող մրցակցության ֆոնի ներքո չափազանց հետաքրքիր մի զարգացում. Ֆրանս Տելեկոմը հնարավոր է, որ գնի ՄՏՍ-ի վերահսկիչ փաթեթը… սպասենք:

Բջջային ինտերնետի թեստինգ

Բջջային թեստինգն իրականացվել է Beeline, Vivacell-MTS և Orange օպերատորների համաձայնությամբ և օպերատորների կողմից տրամադրված մոդեմներով: Օպերատորների կողմից տրամադրված այս մոդեմները վաճառքում առկա և բոլոր հաճախորդներին հասանելի մոդեմներ են. Beeline – HUAWEI E171, ներբեռնման առավելագույն արագություն 7.2 Մբիթ/վրկ, Vivacell-MTS – HUAWEI E 1820, ներբեռնման առավելագույն արագություն 21.6 Մբիթ/վրկ, Orange – ZTE MF 658, ներբեռնման առավելագույն արագություն 14.4 Մբիթ/վրկ:

Թեստինգն իրականացվել է Երևանի կենտրոնում` Հանրապետության Հրապարակ, Օպերայի շրջակայք, Բաղրամյան պողոտա, Խանջյան և Կորյունի փողոցներ, oրվա տարբեր ժամերին: Փորձարկումներն իրականացվել են զուգահեռ, նույն մոդելի նեթբուքերի միջոցով: Փորձարկումներն իրականացվել են և’ անշարժ, և’ շարժման մեջ: Թեստինգի համար ընտրված վայրերում երեք օպերատորների կողմից ապահովվում է նորմալ և հաստատուն ծածկույթ:

Շարժական փորձարկումներն իրականացվել են մինչև 40 կմ/ժ ընթացքով` Երևանի կենտրոնում: Կապված հաղորդիչ կայանների տեղակայման հետ` արագությունների մեծ տատանումներ են նկատվել բոլոր երեք օպերատորների մոտ, սակայն կապի նկատելի ընդհատում չի արձանագրվել: Կայանից-կայան փոփոխությունը բոլորի մոտ տեղի է ունենում բավական աննկատ և արագ: Վերոնշյալ արագությամբ երթևեկելիս տեքսային, ձայնային և վիդեո բովանդակության զննումն իրականացվում է սահուն և առանց դադարների:

Միևնույն ժամանակ, արագությունների մեծ տատանումներ են արձանագրվում և’ բաց, և փակ տարածքներում: Բնակարանի կամ գրասենյակի տարբեր մասերում բոլոր 3 օպերատորների մոտ էլ արագությունները կարող են զգալիորեն տատանվել: Նույն պատկերն է կրկնվում նաև բաց տարածքներում:

Տեքստային և ձայնային պարունակություն

Էլեկտրոնային նամակագրության, լուրեր ընթերցելու, սոցիալական ցանցերում շփվելու, երգեր կամ ռադիոկայաններ ունկընդրելու, նաև ձայնային տվյալների փոխանակման ընթացքում` անկախ թեստի իրականացման վայրից և ապահովվող ծածկույթից, բոլոր օպերատորների կողմից ապահովվել է հաստատուն և կայուն կապ:

Արագություններ

Speedtest.net կայքում իրականացված չափումների (Երևանում տեղակայված սերվեր) արդյունքում ստացված առավելագույն արագություններն են` Vivacell-MTS – ներբեռնում` 13.05 Մբիթ/վրկ, վերբեռնում` 1.24 Մբիթ/վրկ (Հանրապետության հրապարակ): Orange – ներբեռնում` 11.67 Մբիթ/վրկ, վերբեռնում` 2.06 Մբիթ/վրկ (Հանրապետության հրապարակ): Beeline – ներբեռնում` 5.66 Մբիթ/վրկ, վերբեռնում` 1.26 Մբիթ/վրկ (Օպերայի շրջակայք):

Մոդեմների ծրագրային հավելվածների ցույց տրված առավելագույն արագություններին են` Beeline – ներբեռնում` 6 Մբիթ/վրկ, Orange – ներբեռնում` 10 Մբիթ/վրկ, Vivacell-MTS – ներբեռնում` 11 Մբիթ/վրկ: Բոլոր երեք առավելագույն արագություններն արձանագրվել են Youtube-ում (720p, 1080p) HD որակի տեսանյութեր բեռնելու ընթացքում:

Վիդեո

Թեստինգն իրականացվել է Youtube (360p, 720p HD, 1080p HD), Vkontakte (240, 360, 480, 720) կայքերում:

Բավականին հետաքրքիր արդյունքներ են ստացվել Youtube-ի թեստինգի ընթացքում: Նշենք, որ բոլոր երեք օպերատորներն էլ շատ ավելի արագ են բեռնում Youtube-ի, քան Vkontekte-ի տեսանյութերը: Անկախ դիրքավորումից և ծածկույթի մակարդակից` բոլոր օպերատորների մոտ Youtube-ի 360p որակի տեսանյութի դիտումը հիմնականում իրականացվում է առանց դադարի: Տարբեր վայրերում և տարբեր ժամերի իրականացված մոտ 15 թեստերի արդյունքում 360p որակի տեսանյութերի բեռնումներն ամենաարագն են եղել Orange-ի մոտ` Beeline-ի և Vivacell-MTS-ի համեմատ 2-5% առավելությամբ: Արձանագրված միջին արագությունը 2-3 Մբիթ/վրկ:

720p HD որակի տեսանյութերի բեռնման թեստերի ճնշող մեծամասնությունում ամենաարագն է եղել Beeline-ը: Արձանագրված միջին արագությունը կազմել է 4-6 Մբիթ/վրկ: 720p HD որակի տեսանյութերի դիտումները ոչ միշտ և ոչ բոլոր վայրերում են իրականացվում առանց դադարների:

1080p HD որակի տեսանյութերի թեստինգն իրականացվել է միայն առավելագույն ծածկույթ ապահովող վայրերում` Հանրապետության հրապարակ և Օպերայի շրջակայք: Տեսանյութի բեռնումն ամենաարագն է եղել Vivacell-MTS-ի մոտ: Արձանագրված առավելագույն արագությունը` 11 Մբիթ/վրկ: Մոտ 6%-ի տարբերությամբ հետ է մնացել Orange-ը: Orange-ի և Vivacell-MTS-ի կողմից տեսանյութերի դիտումն իրականացվել է առանց դադարների: Տրամադրված մոդեմի առավելագույն փոքր արագության պատճառով Beeline-ի կողմից տեսանյութի դիտումն իրականացվել է որոշակի դադարներով, բեռնման ընթացքում արձանագրվել է 5Մբիթ/վրկ արագություն: Ոչ մաքսիմալ ծածկույթի դեպքում բոլոր օպերատորների մոտ 1080p HD որակի տեսանյութերի դիտումն իրականացվում է զգալի դադարներով:

Vkontekte սոցիալական ցանցի տեսանյութերի բեռնման թեստինգի արդյունքում գրանցվել են հետևյալ պատկերը. 240p որակի տեսանյութերի դիտումը բոլոր օպերատորների մոտ հիմնականում իրականացվում է առանց դադարի, բեռնման միջին արագությունը` 1-2.5 Մբիթ/վրկ: 360p և բարձր որակի տեսանյութերի դեպքում, դիրքավորումից կախված, կարող են առաջանալ դադարներ:

Ներբեռնում

Իրականացվել է երկու թեստ` ԱՄՆ-ում տեղակայված (http://www.mcafee.com) սերվերից 648 MB ծավալով և Ռուսաստանում տեղակայված սերվերից (http://www.mail.ru) 1.89 ԳԲ ծավալով ֆայլերի բեռնում: Թեստինգի իրականացման վայրերում 3 օպերատորների կողմից ապահովվում է հավասար մակարդակի և հաստատուն ծածկույթ (ստուգվել է արագության թեստերի միջոցով):

643 MB ծավալով ֆայլի բեռնումն իրականացվել է գիշերը` սկսած 02:00-ից: Արձանագրվել են հետևյալ տվյալները. Vivacell-MTS – բեռնման ժամկետը` 41 րոպե 20 վայրկյան, միջին արագյությունը` 2.24 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 4.36 Մբիթ/վրկ: Orange – բեռնման ժամկետը` 44 րոպե 36 վայրկյան, միջին արագությունը` 2.08 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 4.18 Մբիթ/վրկ: Beeline – բեռնման ժամկետը` 64 րոպե 56 վայրկյան, միջին արագությունը` 1.43 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 3.26 Մբիթ/վրկ:

1.90 ԳԲ ծավալով ֆայլի բեռնումն իրականացվել է երեկոյան` սկսած 22:30-ից: Արձանագրվել են հետևյալ տվյալները. Vivacell-MTS – բեռնման ժամկետը` 2 ժամ 27 րոպե, միջին արագյությունը` 1.82 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 3.89 Մբիթ/վրկ: Orange – բեռնման ժամկետը` 2 ժամ 36 րոպե, միջին արագությունը` 1.73 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 4.07 Մբիթ/վրկ: Beeline – բեռնման ժամկետը` 3 ժամ 47 րոպե, միջին արագությունը` 1.19 Մբիթ/վրկ, առավելագույն արագությունը` 3.46 Մբիթ/վրկ:

Երկու դեպքում էլ կապի ընդհատումներ չեն գրանցվել: Beeline-ի և Vivacell-MTS-ի մոտ բեռնումն իրանացվում է բավական հաստատուն արագություններով: Orange-ի դեպքում արագության տատումներն ավելի շատ են. բեռնման որոշակի ժամանակահատվածներում Orange-ի մոտ արձանագրվել է ամենաբարձր արագությունը, սակայն, ըստ երևույթին, Orange-ի ցանցի առավել ծանրաբեռնվածության (մրցակիցների համեմատ) պատճառով բեռնման ամենաբարձր տեմպերը շարունակական բնույթ չեն կրել:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Բրաուզերներ

Բրաուզերների բաշխվածությունն` ըստ հունիս-սեպտեմբերին Circle.am-ում գրանցված բոլոր (գլոբալ) այցելությունների, հետևյալն է` 1. Chrome – 38.5% (+7.1 տոկ. կետ` գարնան համեմատ), 2. Firefox 26.8% (-1.10 տոկ. կետ), 3. Internet Explorer – 16.2% (-3.30 տոկ. կետ), 4. Opera – 11.1% (-0.80 տոկ. կետ), 5. Safari – 0.4% (-0.10 տոկ. կետ) և այլ բրաուզերներ` 0.70%:

Ինչպես և մարտ-մայիս ամիսներին` Google Chrome-ի առավելությունն ավելի զգալի է, երբ հաշվի են առնվում հունիս-սեպտեմբեր ամիսներին Circle.am-ում միայն Հայաստանից գրանցված այցելությունները` 1. Chrome – 47.9% (+6.20 տոկ. կետ` գարնան համեմատ), 2. Firefox – 26.5% (-3.50 տոկ. կետ), 3. Internet Explorer – 10.2% (-2.30 տոկ. կետ), 4. Opera – 8.6% (-0.30 տոկ. կետ), 5. Safari – 0.2% (-0.20 տոկ. կետ) և այլ բրաուզերներ` 0.40%:

Հունվար-մայիս ամիսներին Google Chrome-ի աճի տեմպերը չեն դանդաղել: Chrome-ը ամրապնդել է առաջատարի իր դիրքը և’ հայաստանյան, և’ գլոբալ սանդղակներում: Մնացած բոլոր բրոուզերների մասնաբաժինները կրճատվել են: Chrome-ի հիմնական մրցակիցներ` Firefox-ի և Internet Explorer-ի մասնաբաժինների անկումն առավել զգալի է եղել:

Հոսթինգ և դոմեններ

2011թ.-ի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված կայքերի 18%-ը տեղեկայված է եղել Հայաստանում և 82%-ը` արտասահմանում: 2011թ.-ի ընթացքում սույն ցուցանիշը չի փոխվել` Հայաստանյան հոսթինգի մասնաբաժնի կրճատումը դադարել է:

Circle.am-ում գրանցված կայքերի դոմենների բաշխվածությունը 2011թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ հետևյալն է` .am – 50%, .com – 33%, .ru – 7% և այլ դոմեններ – 10%: Մայիս ամսվա տվյալների համեմատությամբ այլ դոմենային գոտիների հաշվին մեկական տոկոսային կետով աճել են .com և .ru դոմենային գոտիների մասնաբաժինները: Ինչպես և հայաստանյան հոսթինգ ծառայությունների դեպքում` .am դոմենային գոտու մասնաբաժնի կրճատումն այս տարվա սկզբից կանգ է առել:

Մոնիտորների կետային չափորոշիչներ

2011թ.-ի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Circle.am-ում գրանցված կայքերի այցելուների մոնիտորների կետային չափորոշումները (screen resolution, px) բաշխվել են հետևյալ կերպ.

1024×768` 17.00% (ձմռան նկատմամբ` -3 տոկոսային կետ), 1280×1024` 14% (-1 տոկ. կետ), 1366×768` 14% (+2 տոկ. կետ), 1440×900` 11% (0 տոկ. կետ), 1280×800` 8% (-3 տոկ. կետ), 1600×900` 5.00% (+1 տոկ. կետ), 1680×1050` 4% (0 տոկ. կետ), 1360×768` 4.00% (+1 տոկ. կետ), 1152×864` 3% (0 տոկ. կետ), 1920×1080` 3.00% (+1 տոկ. կետ), 1024×600 3% (+1 տոկ. կետ), 1280×768 2% (0 տոկ. կետ), 1280×960 1% (-1 տոկ. կետ), 1280×720 1% (0 տոկ. կետ), 800×600 1% (0 տոկ. կետ):

Մնացած 9%-ը բաժին է ընկնում կետային փոքր չափորոշումներ ունեցող սարքավորումներին` հիմնականում բջջային հեռախոսներին:

Մոնիտորների գունային չափորոշիչներ

2011թ.-ի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Circle.am-ում գրանցված կայքերի այցելուների մոնիտորների գունային չափորոշիչները բաշխվել են հետևյալ կերպ` 32 bit` 69%, 24 bit` 28%, այլ` 3%:

——-

Զեկույցի հետագա զարգացման և կատարելագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հարցեր կամ առաջարկներ ունենալու դեպքում խնդրում ենք գրել report@b24.am էլ. փոստի հասցեին: Զեկույցի հետ կապված քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report:

Համագործակցության համար շնորհակալություն ենք հայտնում «ԱրմենՏել» (Beeline), «Ղ-Տելեկոմ» (Vivacell-MTS) և «Օրանժ Արմենիա» (Orange) հեռահաղորդակցական ընկերություններին:

Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 41-46%, սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերնետի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 80-90%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11