FOREX CLUB. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ
Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում ոսկին և պղինձը վերականգնել են իրենց շուկայական դիրքերը: Վերջին հինգ առևտրային շրջանների արդյունքում ոսկու գինն աճել է 6,2%-ով և կազմել 1743,44 ԱՄՆ դոլար/ունցիա: FOREX CLUB-ի վերլուծաբանների կարծիքով`մոտակա ժամանակահատվածում ոսկու գնանշումները կպայմանավորվեն ԱՄՆ-ի և Եվրոպայի մակրոտնտեսական ցուցանիշներով:
Միևնույն ժամանակ, ֆյուչերսների շուկայում գրանցվել է պղնձի գնանշումների աճ: Նախորդ մեկ շաբաթվա արդյունքում պղնձի գինն աճել է 14,15%-ով և կազմել 3,715 ԱՄՆ դոլար/ֆունտ: Վերջինիս նպաստել են ներդրողների լավատեսական սպասումները, ինչպես նաև Լոնդոնի մետաղների բորսայում կարմիր մետաղի պահուստների կրճատումը: Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի գինը կտատանվի 3,51–3,82 ԱՄՆ դոլար/ֆունտ-ի սահմաններում: