Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
31/10/2011 16:36
Կիսվել

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

 

2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների ընդհանուր մակարդակի 0.3% հավելաճ, որը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, շաքարավազի, ձկնամթերքի, ձվի, հրուշակեղենի 0.4-4.6% գնաճով: Ինչպես նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածած մամլո հաղորդագրության մեջ` դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-4.6% գնաճ, իսկ մյուս 3-ում` 1.4-0.1% գնանկում:

Այսպես, հրուշակեղենի ապրանքախմբում 2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.2%, իսկ 2011թ. սեպտեմբերի համեմատ`4.6% գնաճ: Միևնույն ժամանակ, ձկնամթերքի ապրանքախմբում 2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.4%, իսկ 2011թ. սեպտեմբերի համեմատ`1.0% գնաճ (պայմանավորված «Իշխան» ձկնատեսակի 1.4% գնաճով):

2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 16.7%-ով, իսկ 2011թ. սեպտեմբերի համեմատ` 1.1%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում գնաճի ցուցանիշները կազմել են համապատասխանաբար  13.8% և 0.4%:

Ըստ հրապարակված վիճակագրության` 2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակաոյի, կաթնամթերքի, շաքարավազի 0.1-0.5 գնաճ: Մրգի ապրանքախմբում 2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.1%, իսկ 2011թ. սեպտեմբերի համեմատ`1.4% գնանկում:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում  2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.5%, իսկ 2011թ. սեպտեմբերի համեմատ`0.4% գնանկում:

2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի 0.1% գնանկում, իսկ ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01