Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՎԱՐՉԱՊԵՏ. «ԲԱԶՄԱԹԻՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՏԻՄ-ԵՐԻՆ»
01/11/2011 15:37
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ԲԱԶՄԱԹԻՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՏԻՄ-ԵՐԻՆ»

Տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակի շրջանակում այսօր` նոյեմբերի 1-ին, Երևանում աշխատանքներն է սկսել «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ» թեմայով երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է քննարկել ՏԻՄ-երի անցած ճանապարհը, ձեռքբերումները և բացթողումները:
Կառավարության անունից ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդանշական է համարել այն, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի անկախության 20-ամյակին և Տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման 15-ամյա հոբելյանին զուգահեռ: «Այսօր մենք փորձում ենք գտնել տեղական ինքնակառավարման այն ճիշտ մոդելը, որը մի կողմից կհամապատասխանի ողջ աշխարհում ներկայումս ընթացող զարգացումներին, մյուս կողմից լուրջ հիմքեր կստեղծի՝ ՏԻՄ-երի գործառույթների լիարժեք իրականացման համար»,- ասել է վարչապետը:
Ծանոթանալով գիտաժողովի նյութերին՝ կառավարության ղեկավարն արձանագրել է, որ անցած տարիների ընթացքում այս ոլորտում կատարվել են մեծածավալ աշխատանքներ՝ մշակվել է ՏԻՄ-երի լիարժեք անկախությունն ապահովող ռազմավարաությունը, ընդունվել են բազմաթիվ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, նորմատիվային փաստաթղթեր, որոնցով էլ կանոնակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանն ուղղված գործառույթները:
Կարևորելով ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող միջազգային փորձի ուսումնասիրումը՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ բազմաթիվ պետական գործառույթներ, որոնք առնչվում են քաղաքացիների կենցաղին ու այլ խնդիրներին, աստիճանաբար կտրամադրվեն տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի նրանց մատուցվող ծառայությունները դառնան ավելի որակյալ, պարզ և հասանելի: «Մենք մի կողմից պետք է ավելացնենք ՏԻՄ-երի կարողությունները, մյուս կողմից նրանց տրամադրենք լրացուցիչ հնարավորություններ՝ իրենց լիազորությունները բարձր մակարդակով իրականացնելու համար»,- նշել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովի մասնակիցները կկարողանան բացահայտել նոր ուղիներ՝ ՏԻՄ-երի հետագա զարգացումն ապահովելու համար:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92